Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք (նկարներ)

Kentronakan evropa 9 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք (նկարներ)

 Փետրվարի 2-ին Շվեդիայի Գոթենբուրգ քաղաքում տեղի ունեցավ Եկեղեցական համայնքի տարեկան անդամական ժողով, որի ընթացքում ընտրվեցին վարչության նոր անդամներ։

 Ժողովին ներկա էին Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տեր Տիրան վարդապետ Պետրոսյանը և համայնքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը։ Ժողովը սկսվեց աղոթքով և նախագահող Հայր Սուրբի օրհնության և բացման խոսքով։ Ներկայացվեց 2018 թվականի ընթացքում համայնքի վարչության կատարած տարեկան գործունեությունը և ֆինանսական հաշվետվությունները, քննարկվեցին համայնքային կյանքին առնչվող տարբեր հարցեր։

 Ժողովի ընթացքում կատարվեց նաև վարչության նոր անդամների ընտրություն։ Ընտրվեցին վարչության 7 նոր անդամներ, ովքեր առաջիկա 3 տարիներին իրենց ծառայությունը պետք է բերեն Գոթենբուրգի եկեղեցական համայնքին։ Առաջնորդ Հայր Սուրբն իր շնորհավորանքն ու օրհնությունը փոխանցեց նորընտիր վարչության անդամներին։ Ժողովը փակվեց ընդհանուր աղոթքով։

 Փետրվար 3֊ին մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագիչն էր Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը: Պատարագի ընթացքում իր պատգամն ու օրհնության խոսքը բերեց Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը։

Kentronakan evropa 2 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք (նկարներ)Kentronakan evropa 3 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք (նկարներ)Kentronakan evropa 9 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք (նկարներ)Kentronakan evropa 10 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք (նկարներ)Kentronakan evropa 1 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք (նկարներ)Kentronakan evropa 4 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք (նկարներ)Kentronakan evropa 5 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք (նկարներ)Kentronakan evropa 6 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք (նկարներ)Kentronakan evropa 7 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք (նկարներ)Kentronakan evropa 8 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք (նկարներ)