Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակի հովվական այցը Դանիայի հայոց հովվություն

Kentronakan Evropa 5 600x660 - Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակի հովվական այցը Դանիայի հայոց հովվություն

 Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը սեպտեմբերի 20-23ը հովվական այցով գտնվեց Դանիայի հայոց հովվությունում։ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Դանիայի Քոլդինգ քաղաքում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ։ Պատարագի ընթացքում քարոզեց Տիրան եպիսկոպոսը: Սրբազան Հայրը ներկաներին շնորհավորեց անկախության տոնի առթիով։ Խորհրդանշական օրվա առիթով Սրբազանը հավտացյալ ժողովրդին հորդորեց հավաքական մեր կյանքում վերարժևորել ձեռք բերված անկախությունը, աղոթքով հիշել բոլոր այն երախտավորներին, ովքեր իրենց կյանքը դրեցին անկախության զոհասեղանին։

 Հավարտ սուրբ Պատարագի ներկաները շարժվեցին եկեղեցուն կից սրահ՝ միասին տոնախմբելու ՀՀ Անկախության բերկրալի օրը։ Եկեղեցական վարչության անդամները, համայնքի անդամների անունից եպիսկոպոսական ձեռնադրության առիթով շնորհավորեցին Սրբազան Հորը՝ փոխանցելով բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնեցին կարևոր այցի համար։ Նույն օրը Տիրան Սրբազանն այցելեց նաև Օդենսե քաղաք, իսկ Սեպտեմբերի 22-ին՝ Կոպենհագեն, որտեղ հանդիպումներ ունեցավ Դանիայի հայ համայնքի բարերաների և հավատացյալ ժողովրդի հետ։

Kentronakan Evropa 1 - Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակի հովվական այցը Դանիայի հայոց հովվությունKentronakan Evropa 2 - Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակի հովվական այցը Դանիայի հայոց հովվությունKentronakan Evropa 3 - Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակի հովվական այցը Դանիայի հայոց հովվությունKentronakan Evropa 4 - Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակի հովվական այցը Դանիայի հայոց հովվությունKentronakan Evropa 5 - Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակի հովվական այցը Դանիայի հայոց հովվություն