Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
photo 2022 03 06 19 12 48 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Կայացավ ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումը (նկարներ)
Նորություններ

Կայացավ ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումը (նկարներ)

Published: 7 Մարտի, 2022
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ
 Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը սույն թվականի մարտի 1-6-ը կազմակերպել էր ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումը (Բրյուսելում՝ մարտի 1-3, Պրահայում՝ մարտի 4-6), որին հրավիրվել էին մասնակցելու ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանի Հայրապետական պատվիրակությունների, թեմերի և հովվությունների երիտասարդները։

Բրյուսելում ֆորումին հրավիրված էին մասնակցելու երիտասարդներ և հոգևոր պատասխանատուներ՝ Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Հոլանդիայի հայոց հովվություններից, Գերմանիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև՝ Ռումինիայի և Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմերից։
Պրահայում ֆորումին հրավիրված էին մասնակցելու երիտասարդներ և հոգևոր պատասխանատուներ՝ Չեխիայից, Ավստրիայից, Նորվեգիայից, Դանիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Բալթյան երկրներից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Ռումինիայից։
ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումի աշխատանքային օրակարգը հարուստ էր՝ հոգևոր զրույցներ, երիտասարդական քրիստոնեական աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ուղղված բանախոսություններ և աշխատարաններ։
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանը երիտասարդներին ներկայացրեց Գրասենյակի առաքելությունը, տարածաշրջանային կառուցվածքը և հոգևոր–երիտասարդական ծրագրերը։
Ֆորումի ավարտին մասնակիցներին և կազմակերպիչներին ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից շնորհվեցին երախտագրեր, շնորհակալագրեր, մասնակցության վկայականներ։
Մարտի 5-ին համաժողովի մասնակից հոգևորականներին Պրահայի իր նստավայրում ընդունեց Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ և Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան։
Հանդիպմանը մասնակցում էին՝ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Չեխիայի Հայոց հովվության հոգևոր հովիվ Հոգեշնորհ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը, Դանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը, Շվեդիայի Սուրբ Մարիամ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը։
Հանդիպման ընթացքում Կարդինալը ներկայացրեց Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու պատմությունը, անդրադարձավ չեխ և հայ ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, մասնավորապես՝ Չեխիայի թեմի և Հայ Առաքելական Եկեղեցու հետ հարաբերություններին։ Կարդինալն իր ողջույնները փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ՀԵՀԵՄ Եվրոպա տարածաշրջանային ֆորումի բոլոր մասնակիցներին։
2022թ.-ին նախատեսված հաջորդ՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումը կմեկնարկի Կահիրեում՝ մարտի 31-ապրիլի 4։
photo 2022 03 06 19 12 48 2 photo 2022 03 06 19 12 48 3 photo 2022 03 06 19 12 48 4 photo 2022 03 06 19 12 48 photo 2022 03 06 19 12 49 2 photo 2022 03 07 11 11 23 2 photo 2022 03 07 11 11 23 3 photo 2022 03 07 11 11 23 4 photo 2022 03 07 11 11 23
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը polsi patr03.05.03 Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)
Հաջորդ նյութը ghkh 07.03.2022.13 Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

11012575 425284957663481 3071584034442953533 n
ՆորություններՎանքեր և եկեղեցիներ

Վերաօծվեց Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին (նկարներ)

1 Նոյեմբերի, 2015
31 2
Նորություններ

«Ավանդական արժեքներ. ժամանակակից հասարակության զարգացման հոգևոր-բարոյական ուղենիշերը» խորագրով միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

31 Մարտի, 2016
25.12.01
Նորություններ

Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն (նկարներ)

26 Դեկտեմբերի, 2021
Hayr Garegin
Նորություններ

Գարեգին վարդապետ Համբարձումյանն անդրադառնում է հասարակական կյանքի հեղաբեկումներին և եկեղեցու առաքելությանը (տեսանյութ)

7 Հունիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?