Կատարվեց հոգեհանգիստ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համար (նկարներ)

 Սեպտեմբերի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան արարողություն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։
Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ և աշխատակիցներ, բարերարներ, քաղաքական և հասարակական գործիչներ, «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի մանկավարժներ և սաներ։

 Մինչ հոգեհանգստյան արարողությունը խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ անդրադառնալով 44-օրյա աղետալի պատերազմին։ Սրբազանը հրավիրեց եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների հոգիների հանգստության, ինչպես նաև վիրավում ստացածների ապաքինման և անհայտ կորածների վերադարձի համար։