Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Dadivank 357
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Ինչպես փրկվեց Դադիվանքը. Տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում
Հարցազրույցներ

Ինչպես փրկվեց Դադիվանքը. Տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում

Published: 25 Հունվարի, 2021
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենը Sputnik Արմենիային հայտնել է, թե ադրբեջանական կողմում հայտնված եկեղեցիների և վանքերի պահպանման համար ինչ քայլեր են արվում։ Նա նաև պատմել է` ինչպես հաջողվեց պահել Դադիվանքը։

 Արցախյան պատերազմից հետո մի շարք եկեղեցիներ և վանքեր մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Շատերի կողմից սիրված եկեղեցիների ու վանքերի` Դադիվանքի, Կանաչ ժամի, Ղազանչեցոցի ճակատագիրը շատերին է հետաքրքրում, քանի որ ադրբեջանական կողմի «ձեռագրին ծանոթ ենք»։ Sputnik Արմենիան զրուցել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի հետ, որը հետաքրքիր տեղեկություններ է տրամադրել։

-Տեր Վահրամ, ի՞նչ աշխատանք է տարվում Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված մեր հոգևոր ու պատմական ժառանգության պահպանության առնչությամբ։ Մամուլում մի քանի անգամ հրապարակվել են Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակներ օտար եկեղեցիների ղեկավարներից, նաև Ռուսիո պատրիարքի գրասենյակից. ենթադրում ենք, որ այս ուղղությամբ ևս քայլեր են արվում։

— Խնդիրը, որին եկեղեցին բախվեց արդեն իսկ արցախյան երկրորդ պատերազմի օրերին, մեր հնամենի սրբավայրերի պահպանության հարցն էր։ Ադրբեջանական ուժերի կողմից մեր սրբավայրերին հասցված նպատակային հարվածների առնչությամբ, օրինակ՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Աստվածածինը, Կանաչ ժամը և այլք, Մայր աթոռը քանիցս հանդես է եկել հայտարարությամբ, խնդիրը ներկայացվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների, քույր եկեղեցիների հովվապետերի ու տարբեր կրոնապետերի, ինչպես նաև միջազգային, միջեկեղեցական և միջկրոնական կառույցների ուշադրությանը։

 Դադիվանքը միայնակ չի մնա. միաբանները ստացան Վեհափառի օրհնությունը

 Ցավոք, թե´ պատերազմի ընթացքում, թե´ հետպատերազմյան շրջանում մենք ականատեսը դարձանք համացանցում տարածվող մեր տաճարների, խաչքարերի պղծման և անարգման տեսանյութերի։ Միջազգային հանրությունը դեռևս պետք է արձագանքի այս բարբարոսություններին, որի ինչ-որ նշաններ արդեն տեսնում ենք։ Դա հայկական կողմից դեռ պահանջելու է միասնական շարունակական ջանքեր։

 -Տեր Վահրամ, կարո՞ղ եք նշել, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ընդհանուր առմամբ քանի վանքեր և եկեղեցիներ մնացին։

 –Նոյեմբեր 9-ից հետո հայոց եկեղեցին կանգնեց նոր իրողության առջև։ Զավթված և հետո համատեղ հայտարարությամբ հանձնված տարածքներում մնացին Արցախի թեմի շուրջ 130 պատմական և նորակառույց վանքեր և եկեղեցիներ, որոնց մեջ դեռևս 4-7 դդ. նշանավոր սրբավայրեր, հազարավոր խաչքարեր։ Շատ դեպքերում հնարավոր չեղավ դուրս բերել անգամ եկեղեցական պարագաները, սրբանկարները և այլն։

 Մխիթարական էր այն, որ նոյեմբերի 9-ից հետո ՌԴ իշխանությունները և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնավոր ուշադրության ներքո են պահում սրբավայրերի հարցը՝ իմանալով, թե որքան կարևոր և զգայուն է այդ հարցը մեր ժողովրդի համար։ Տարվող բանակցությունների մեջ այս հարցը կարևոր տեղ է զբաղեցնում։

 Մայր Աթոռը ևս տարբեր խողովակներով ամենօրյա ջանքեր է գործադրում սահմանամերձ գոտիներում մեր վանքերի անվտանգության ապահովման և փոխանցված տարածքներում հայոց սրբատեղիների անխաթար պահպանման ուղղությամբ։

 Օրեր առաջ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից նշանակված Արցախի թեմի նոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Մայր աթոռի նորաստեղծ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի առջև ևս դրված են այս խնդիրները։

 Հավելեմ, որ նկատելի են արդեն մտահոգիչ երևույթներ՝ փորձեր ադրբեջանական կողմից՝ խեղաթյուրելու Արցախի մեր սրբավայրերի ինքնության և պատկանելության շուրջ պատմական եղելությունները։

 Պետք է աշխատանք տանենք` աշխարհին ներկայացնելու իրողությունը և պաշտպանելու ճշմարտությունը։

 -Ինչպե՞ս հանգուցալուծվեց Դադիվանքի խնդիրը։ Գիտենք, որ այս հարցը ժամանակին բուռն քննարկումների տեղիք տվեց։

-Երբ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ հստակ դարձավ, թե որ տարածքները պետք է հանձնվեին Ադրբեջանին, ակնհայտ էր, որ մի շարք մեր պատմական տաճարների հետ նույն ճակատագրին պիտի արժանանա նաև ճիշտ սահմանին տեղակայված Դադիվանքը՝ արցախահայության համար կարևորագույն այս ուխտատեղին։

Այս մտահոգությամբ և վտանգված գործող վանքը փրկելու նպատակով Ամենայն հայոց հայրապետը դիմեց իր հոգևոր եղբորը՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա ին՝ վանքի հոգևոր առաքելության պահպանման գործում զորակցություն բերելու համար։ Այսպիսով՝ Դադիվանքը ևս դարձավ բանակցությունների առարկա։ Արդյունքում՝ շնորհիվ Կիրիլ պատրիարքի միջնորդական ջանքերի` հնարավոր դարձավ արձանագրել պատմական Դադիվանքի այսօրվա կարգավիճակը։ Անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավարության կողմից վանքի անվտանգության ապահովման նպատակով տեղակայվեց խաղաղապահների առանձին հենակետ։

Ճիշտ է` անցնող ամիսների ընթացքում ադրբեջանցիների կողմից փորձեր կատարվել են խաթարելու վանքի անդորրը, սակայն դրանք կասեցվել են ռուս խաղաղապահների և ռուս Եկեղեցու սպասավորների ջանքերով։ Այսօր մեր եկեղեցականներն այդ ծանր պայմաններում շարունակում են Դադիվանքում իրենց ծառայությունը՝ ապահովելով ամենօրյա աստվածպաշտությունը և հանուն ազգի ու հայրենիքի առ Աստված մատուցվող աղոթքը։

Նաև ուրախությամբ պետք է նշել, որ ձեռք բերված համաձայնության արդյունքում ամեն կիրակի ուխտավորները խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտից հնարավորություն ունեն այցելելու Դադիվանք և մասնակցելու Ս. պատարագին, նաև կազմակերպելու իրենց ծիսական արարողությունները։

Այս առումով հայոց եկեղեցին շնորհակալ է ՌԴ իշխանություններին և ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետին բազմադարյա բարեկամության ոգուն համահունչ դրսևորված այս աջակցության համար։

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակություն ունեցող հուշարձանների պահպանությունը։

Արցախի հուշարձանների պահպանության համար Գարեգին Բ–ն դիմել է կրոնական առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին և կառույցներին, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՕ-ին:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Ararat 2453 Մրցանակային պատվոգրի է արժանացել «Հեթում Բ արքայի ճաշոցը» գիրքը
Հաջորդ նյութը Pargev Srbazan 24 Բաց հարթակ. հարցազրույց Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Gevorgyan 215
Նորություններ

Գևորգյան Հոգևոր Ճեմարանը հայտարարում է 2019 թ. ասպիրանտուրայի ընդունելություն

6 Հունիսի, 2019
06.09
Նորություններ

Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար (նկարներ)

9 Օգոստոսի, 2020
02.03
Նորություններ

Տեղի ունեցավ Սաղմոսավանի նորակառույց հայորդյաց տան բացումը (նկարներ)

2 Հունիսի, 2018
Avag shabat
Նորություններ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

26 Մարտի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?