Ինչ է կոնդակը

kONDAK 600x660 - Ինչ է կոնդակը

 Կոնդակ (հուն. κονταjκιον– կոնդակիոն՝ գլանաձև ձող, գավազան, գալարված մագաղաթ, փաթույթ, նաև՝ համառոտ հոգևոր երգ, հորդորակ, մաղթանք), V–VII դդ. ուղղափառ եկեղեցիներում երգասացության հիմնական ժանրը:

 Հայ մատենագրության մեջ և եկեղեցական կիրառություններում նշանակում է կաթողիկոսական (երբեմն նաև առաջնորդ եպիսկոպոսի) հիշատակագիր, գիր կամ թուղթ, նամակ, ուղերձ, շրջաբերական, կտակ: Իրենց գործունեության ընթացքում կաթողիկոսները հղել են բազում կոնդակներ՝ տարբեր բովանդակությամբ և մեծությամբ:

 Այսօր էլ կոնդակին գլանաձև փաթույթի տեսք են տալիս, ճակատը զարդարում մանրանկարներով և պարտադիր հայրապետական խորհրդանշանով: Կոնդակներն ունենում են պատմական, քաղաքական, ազգ-եկեղեցական, դավանական, իրավավարչական, մշակութային, կրթական, ինչպես նաև եկեղեցականներին բարձր պաշտոնների նշանակելու, նրանց գնահատելու, պատժելու և այլ բովանդակություններ:

 Կաթողիկոսական կոնդակները սկզբնաղբյուր են ազգ-եկեղեցական կարևոր հարցերը պատմական որոշակի ժամանակաշրջանի մեջ ճշգրտելու գործում:

Աղբյուր` Ք. Հ. հանրագիտարան