Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacashunch yntercumner11
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընթերցումներ Սբ. Գրքից > Հունվարի 4 Եշ. ԴՁ. Զ օր Ս. Ծննդեան պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հունվարի 4 Եշ. ԴՁ. Զ օր Ս. Ծննդեան պահոց

Published: 2 Հունվարի, 2024
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.25-13.6: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21.20-33:

ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

25 Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարուէք Նրանից, ով խօսում է. որովհետեւ, եթէ նրանք երկրի վրայ Աստծու պատգամները տուող Մովսէսին մերժելով չազատուեցին, որչա՜փ եւս առաւել չպիտի ազատուենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից խօսողին, 26 որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում եւ ասում. «Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ՝ երկինքը»: 27 Եւ «մի անգամ էլ» -ը ցոյց է տալիս, որ շարժուած բաները պիտի փոփոխուեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն: 28 Դրա համար, քանի որ անշարժ թագաւորութիւն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը եւ այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձեւով՝ ահով եւ դողով, 29 քանզի մեր Աստուածը ոչնչացնող կրակէ:

13

 Եղբայրասիրութիւնը թող հաստատ մնայ ձեր մէջ: 2 Մի՛ մոռացէք օտարասիրութիւնը, որովհետեւ դրա շնորհիւ ոմանք հրեշտակներ հիւրընկալեցին առանց իմանալու: 3 Յիշեցէ՛ք բանտարկեալներին, որպէս թէ դուք բանտարկուած լինէք նրանց հետ. յիշեցէ՛ք նաեւ չարչարուածներին, քանի որ դուք էլ մարմնաւոր էք: 4 Ամուսնութիւնն ըստ ամենայնի յարգելի է, եւ ամուսնական անկողինը՝ սուրբ: Եւ Աստուած պիտի դատի շնացողներին եւ պոռնիկներին: 5 Փողասիրութիւնը թող տեղ չունենայ ձեր մէջ, եւ ինչ որ ձեռք էք բերել, բաւարա՛ր համարեցէք, քանզի ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ եւ ոչ էլ պիտի լքեմ»: 6 Այնպէս որ, համարձակ լինենք եւ ասենք.
«Տէ՛րն է իմ օգնականը,
եւ ես չպիտի երկնչեմ,
մարդն ինձ ի՞նչ կարող է անել»:

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

20 «Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է: 21 Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմի մէջ են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն, 22 որովհետեւ դրանք վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի կատարուեն բոլոր գրուածները: 23 Բայց այն օրերին վա՜յ է յղիներին եւ ստնտուներին, որովհետեւ մեծ տագնապ պիտի լինի երկրի վրայ եւ բարկութիւն՝ այս ժողովրդի հանդէպ: 24 Նրանք սրի պիտի քաշուեն, գերի պիտի տարուեն բոլոր հեթանոսներից. եւ Երուսաղէմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչեւ որ լրանան հեթանոսների ժամանակները»:

25 «Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ: Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով, 26 աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն: 27 Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ եւ մեծ փառքով: 28 Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»:

29 Եւ նրանց ասաց մի առակ. «Նայեցէ՛ք թզենուն եւ ամէն մի ծառի. 30 երբ իրենց բողբոջը ցոյց են տալիս, տեսնում էք այն ու դրանից իմանում էք, որ մօտ է ամառը: 31 Նոյնպէս եւ դուք, երբ տեսնէք այս բոլորը կատարուած, իմացէ՛ք, որ Աստծու արքայութիւնը մօտ է: 32 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: 33 Երկինքը եւ երկիրը կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Հունվարի 3 Դշ. ԳԿ. Ե օր Ս. Ծննդեան պահոց
Հաջորդ նյութը Chragaluyc 2024 17 Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հոկտեմբերի 20 Բշ. ԴԿ. Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածահօրն, Յովսեփայ Արեմաթացւոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամու

18 Հոկտեմբերի, 2025
Astvacashunch
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հուլիսի 20 Շբ. Սրբոց որդւոց եւ թոռանց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ՝ Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի եւ Դանիէլի

19 Հուլիսի, 2013
Astvacashunch yntercumner11
Ընթերցումներ Սբ. Գրքից

Փետրվարի 13 † Կիր. ԴՁ. Ե կիր. զկնի Ս. Ծննդեան

11 Փետրվարի, 2022
Astvacashunch 123
Ընթերցումներ Սբ. Գրքից

Հոկտեմբերի 26 Շբ. Սրբոց երկոտասանից վարդապետացն՝ Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն

25 Հոկտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?