Հրավեր աղոթքի գերիների և անհայտ կորածների համար

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հրավիրում է մեր ժողովրդին աղոթքի՝ արցախյան գոյապայքարի հետևանքով գերեվարվածների, անհայտ կորածների և նրանց տունդարձի համար։

 Այդ կապակցությամբ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք։