Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
29 2 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանն արժանացավ Հայրապետական օրհնության (նկարներ)
Նորություններ

Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանն արժանացավ Հայրապետական օրհնության (նկարներ)

Published: 29 Դեկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Մյանմարի, Սինգապուրի և Դաքքայի հոգևոր հովիվ, Ծայրագույն Արևելքում Նորին Սրբության ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ. Զավեն վարդպատետ Յազիչյանին, ով ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, դեկտեմբերի 28-ին Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տվչության հատուկ արարողությամբ արժանացել էր մասնավոր վարդապետական աստիճանի:

 Նախորդ օրը տեղի էր ունեցել նաև Հայր Զավենի՝ «Հոգեբանական գիտելիքների կարևորությունը հոգևոր հովվի ծառայության մեջ» թեմայով վարդապետական թեզի բանավոր պաշտպանությունը:
Սկզբում Հովնան Սրբազանը, ներկայացնելով նորաթուխ վարդապետին, հայցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու խրատները:
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով վարդապետական աստիճան ստացած Հայր Զավենին, ասաց. ‹‹Ուրախ է մեր հոգին այս գեղեցիկ իրադարձության առիթով, քանի որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու աբեղաներից ևս մեկն արժանանում է բարձր ու պատասխանատու պատվի և շնորհի: Վարդապետական թեզի պաշտպանությունը ճշմարիտ վկայությունն է, որ տվյալ եկեղեցականն ունի բարձր մտավոր կարողություններ և իր հովվական առաքելությանը զուգահեռ եկեղեցական ծառայության մեջ մշտապես պիտի նաև մտքով, գրչով արգասավորի հավատացելոց կյանքը, իր գրվածքներով նպաստի հայ ժողովրդի հոգևոր կրթության ու հոգևոր դաստիարակության պատասխանատու գործին››:
Իր հայրապետական գնահատանքն ու պատգամը փոխանցելով Զավեն վարդապետին՝ Նորին Սրբությունն ի մասնավորի հավելեց, որ վերջինս հետայսու մեծագույն պատվի ու պատասխանատվության կրողն է և իր կյանքի ամբողջ ընթացքում պիտի քաջ գիտակցությամբ ու առավել մեծ ծառայանվիրումով շարունակի սպասավորել Հայ Եկեղեցում: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն անդրադարձավ նաև Հայր Զավենի անսակարկ ծառայությանն ու փաստեց, որ այն հատկանշված է եղել համեստությամբ, ծառայասիրությամբ, հանձնառության քաջարի ոգով և նպատակաուղղված է եղել ի պայծառություն Հայ Եկեղեցու և հավատավոր հայորդյաց հոգևոր կյանքի զորացմանը:
Վերջում Վեհափառ Հայրապետը վարդապետական ակնակուռ լանջախաչով զարդարեց Զավեն վարդապետի կուրծքը և ‹‹Պահպանիչ›› աղոթքով օրհնեց նրան:

29 2 1 29 2 2 29 2 3 29 2 4 29 2 5 29 2 6

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Surb Cnunnd ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ Ս. ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հաջորդ նյութը Gevorgyan 1 4 Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ հեքիաթային լույսերի մեջ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

08.01
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

8 Սեպտեմբերի, 2020
GHX skizb 13
Նորություններ

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

4 Մարտի, 2023
Garegin B 901
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

1 Սեպտեմբերի, 2022
Seyran Ohanyan
Նորություններ

Սարսափելի է պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե մարտական դիրքում կանգնած զինվորի հավատամքն այլ լինի. Սեյրան Օհանյան

26 Ապրիլի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?