Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Nshan qahana
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Հոգեւորական. «Հելոուին»-ը նշողները դիվապաշտական արարողության ակամա մասնակիցներ են» (Տեսանյութ)
Հարցազրույցներ

Հոգեւորական. «Հելոուին»-ը նշողները դիվապաշտական արարողության ակամա մասնակիցներ են» (Տեսանյութ)

Published: 30 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Երբ խոսում ենք հայկական տոների մասին` հստակ կարող ենք ասել, որ հայկական միջավայրում շաբաթական 4 օր տոնական է՝ սրբերի տոներն են, իսկ կիրակի մշտապես նշվում է Քրիստոսի հարության տոնը: Սակայն գիտելիքի պակասի հետեւանքով հաճախ տոների գեղեցկությունը փնտրում ենք այլ երկրներից «եկած» տոներում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատյան հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Նշան քահանա Ալավերդյանը:

 Հիշեցնենք, որ վաղն աշխարհը տոնելու է «Հելոուինը»:

 Խոսելով այդ տոնի ծագումից՝ տեր հայրն ասաց, որ 835 թ, Հռոմի Գրիգոր 4-րդ պապը հռչակել է Բոլոր սրբերի տոնը՝ «Օլ հելլոուս իվ»-ը, որը հետագայում դարձել է «Հելոուին» եւ իմաստային ձեւափոխման ենթարկվել՝ ծառայելով դիվապաշտությանը. «Հայ երիտասարդությունը միշտ փորձում է ամերիկյան «Հելոուին»-ը պատճենել, մինչդեռ շատ երկրներում, օրինակ՝ Ավստրիայում եւ Մեքսիկայում, այդ տոնը գեղեցիկ ավանդույթ է՝ սրբերին է նվիրված: Չգիտես ինչու` սատանիստական կերպարներով ու դիմակներով ենք տոնում, բայց ինչո՞ւ չմարմնավորել բարի կերպարներին: Այդ դդումային դիմակները, մոմերը այլ ձեւափոխման արդյունք են: «Հելոուին»-ը նշողները ակամա վերածվում են դիվապաշտական արարողության մասնակցի՝ չգիտակցելով այդ մասին»:

 Տեր Նշանն ասաց, որ հաճախ է «Հելոուին»-ը տոնողներին հարցրել՝ դուք սատանի՞ստ եք: Երիտասարդներն էլ պատասխանել են՝ «իհարկե ոչ»՝ չգիտակցելով, որ սատանիստական շարժման արձագանքն են կրում:

 Հոգեւորականը նաեւ տեղեկացրեց, որ հնում դիվական զորություններին պաշտելը տարիներ շարունակ թաքուն էին պահում, իսկ հիմա դա բացահայտ է արվում՝ մարդկանց ընտանեկան եւ քրիստոնեական արժեքներից հեռացնելու նպատակով. «Ամերիկյան միջավայրում կելտական եւ հին իռլանդական սատանայապաշտական ավանդույթները հենց դրան սկսեցին ծառայել: Սա դեգրադացված տոն է, որը միտված է վատ իմաստով հաճույքին եւ մարմնականին մոտեցնելուն, բայց չմոռանանք, որ հոգեւոր ուրախությունն էլ է հաճելի: Հիշենք Բարեկենդանը, որն ընտանիքի եւ խրախճանքի տոն է եւ դիմակահանդեսով է նշվում»:

 Հավելենք, որ վաղը՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը, Բոլոր սրբերի տոնն է: Հայ առաքելական եկեղեցին նշելու է բոլոր այն սրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են երկնքի արքայության սրբազան մատյանում: Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, որոնց անունները, ցավոք, չեն պահպանվել և հասել մեզ: Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ekeghecakan kyanq 28.10.2016 Եկեղեցական կյանք (28.10.2016)
Հաջորդ նյութը Arkadzi Ter Tadevosyan Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի այցելությունը ճեմարան (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Hayr Zaqaria 245
Հարցազրույցներ

Հայ եկեղեցին՝ նոր մարտահրավերների առաջ․ շարժման հետևում կանգնած են կարգալույծ եղած հոգևորականներ

11 Հուլիսի, 2018
Matenadaran gishery
Նորություններ

ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ-ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈՆԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

6 Օգոստոսի, 2018
01.22.06
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն

1 Հունվարի, 2021
Bagrat Galstanyan 245 e1580391769582
Նորություններ

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՎԵՀԱՐԱՆԸ (ԴԻՎԱՆԱՏՈՒՆԸ) ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ Է…

8 Հուլիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?