Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Asoghik qhn.
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Սոցկայքեր > «Հիշեցե՛ք և առհավետ մի՛ մոռացեք, որ հայ հոգևորականի համար թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նույն Ազգի հարազատ զավակներն են» Հայր Ասողիկ
Սոցկայքեր

«Հիշեցե՛ք և առհավետ մի՛ մոռացեք, որ հայ հոգևորականի համար թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նույն Ազգի հարազատ զավակներն են» Հայր Ասողիկ

Published: 12 Հուլիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սիրելի հայեր, եղբարք և քույրեր,
Հիշեցե՛ք և առհավետ մի՛ մոռացեք, որ հայ հոգևորականի համար թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նույն Ազգի հարազատ զավակներն են:
Հայ հոգևորականության համար չկա՛ որևէ բաժանում կամ դասակարգում, խտրականություն:
Հայոց Եկեղեցին եղել է, կա և լինելու է անխառն, կենդանարար ու հրաշագործ սիրո միա՛կ թթխմորը հայ կյանքում:
Հայոց Եկեղեցին հաշտության, համերաշխության ու համազգային միասնության աստվածային զոհասեղանն է, որի առջև պետք է կանգնեն ու ծնրադրեն գժտված ու խռովյալ հայորդիք՝ պարզ քաղաքացուց մինչև ամենավերին պաշտոնյան, այդ Սբ Սեղանին մատուցելով իրենց արժանի ընծաները՝ հայրենասիրությունն ու եղբայրսիրությունը՝ հանուն Հայրենիքի, Ազգի և մեր Գալիքի:
Հայոց Եկեղեցին վեր է ամեն տեսական քաղաքական վայրիվերումներից. միմիայն օտարի սրի դեպքում է, որ Հայոց Եկեղեցու ամենահաղթ Սբ Խաչը դառնում ամենազոր Սուր:
Հայ կյանքի բոլոր խնդիրները պետք է լուծվեն սիրով, հասկացողությամբ, ներողամտությամբ, ամենայն պատասխանատվությամբ և համազգային ու պետական շահերի բարձրագույն գիտակցությամբ: Իշխանություններն ու ընդդիմադիր բոլոր ուժերը, վերջապես, պե՛տք է հասկանան ու դադարեն միմյանց հարվածելուց: Սիրելիներ, մի՛ վտանգեք Հայոց ներկան, մի՛ քանդեք ամեն շինվածք, մի՛ ստեղծեք խորխորատներ միմյանց համար, այլ արժանապատվորեն իրար ձեռք բռնեք և համատեղ աշխատանքով Հայաստան երկիրը է՛լ առավել զորեղացրեք:
Վե՛րջ տվեք ամեն տեսակի «արյունալի» պայքարին և անմիաբան, սիրտն ու հոգին խոցոտող, միտքը փոթորկող այս վիճակին:
Հայոց Եկեղեցին, իր աստվածային իմաստությամբ և պատմական փորձառությամբ, միշտ հաղթականորեն է ընթացել ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մայրուղիով. այսօր էլ, վաղն էլ և հավիտյան նույն կերպ է հառաջ գնալու:
Իշխանավորներ ու ընդդիմադիրներ,
Սիրեցեք միմյանց, պաշտեցեք Հայրենին, խնայեցեք Սբ Արարատին և ջանացեք լինել Ազգի օրհնյալներ և ոչ երբեք նզովյալներ՝ այս կյանքում և ի հավիտյան:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hovakim eps. 245 «Երկու ինձ գոնե ծանոթ մարդիկ՝ մեկը աջից, մյուսը՝ ձախից, մեկը՝ «սպիտակներից», մյուսը՝ «սեւերից» Եկեղեցուն էին «հիշել» Հովակիմ եպիսկոպոս
Հաջորդ նյութը Huso chanaparh «Հուսո ճանապարհ» երիտասարդական կրթամշակութային հասարակական կազմակերպության հայտարաությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

4 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Շուշի» պարախմբի անդամներին (նկարներ)

5 Հուլիսի, 2015
Mayr Ator 875
Նորություններ

ԳՀԽ-ի որդեգրված դիրքորոշումը՝ Տեր Հիսուս Քրիստոսի արձանի կառուցելու վերաբերյալ

24 Մարտի, 2022
Polis Bekchyan
Նորություններ

Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը Պոլսում ստանձնեց իր պաշտոնը (տեսանյութ)

2 Հունիսի, 2017
25 5
Նորություններ

Թաղման կարգը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

25 Մարտի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?