Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Banaki or
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղանդներ > Հայոց բանակում ծառայության վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված աղանդավորական մեղադրանքների մասին
Աղանդներ

Հայոց բանակում ծառայության վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված աղանդավորական մեղադրանքների մասին

Published: 21 Հունիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 20-րդ դարի վերջին բացառաբար արևմուտքից Հայաստան ներմուծված կրոնական կազմակերպությունները, և 19-րդ դարում հայ իրականության մեջ ներթափանցած բողոքական կամ ավետարանական եկեղեցու հայկական տարբերակները, իրենց դեմ ոմանց կողմից բարձրաձայնված քննադատություններին ի պատասխան՝ իրենց դիմադարձումն ուղղում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Իրենք իսկ վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս Հայ Եկեղեցու հասցեին, որով և միլիոնավոր հայ հավատացյալների հասցեին: Այս կրոնական խմբակներից հատկապես հայ բողոքական կամ ավետարանական եկեղեցի կոչվողները վերջերս աշխուժացել են՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հոխորտումներում՝ իրենց թույլ տալով քննադատություններ հնչեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առնչությամբ, արդեն նոր մեղադրանքներ հորինել՝ այս անգամ բանակում ծառայության թեմայով:

 Հետաքրքրական է, որ ի տարբերություն մյուս աղանդավորների՝ հայ բողոքական-ավետարանական եկեղեցիները հայտարարում են, որ Հայ Առաքելական Եկեղեցին իրենց Մայր Եկեղեցին է (անդամներ հավաքագրելու և նրանց պահելու մի հնարամիտ ձև), բայց անմիջապես բացատրում են, թե ինչու իրենց կողմից հավաքագրված մարդիկ չպետք է հետևեն Հայ Առաքելական Եկեղեցուն, այլ մնան իրենց խմբակներում: Այդ հնարովի զգուշացումները՝ աղավաղված մեկնաբանություններով, վերաբերում են մատաղին, որը տարբեր հորինվածքներով ներկայացվում է որպես զոհաբերություն, աղեբլիթը՝ որպես գուշակություն (մինչդեռ Եկեղեցին այն համարում է պահոց կերակուր՝ զգուշացնելով գուշակությունից), սրբերի մասունքների հանդեպ հարգանքը՝ մեռելապաշտություն, Տյառնընդառաջի կրակը՝ որպես կրակապաշտություն, մոմավառությունը՝ մոլորություն՝ բոլորովին անտեսելով Եկեղեցու բացատրություններն ու հիմնավորումները՝ հաստատված Սուրբ Գրքի և մեր Հայրերի ուսուցումների վրա: Այս մի քանի մեղադրանքներից այն կողմ աղանդավորական, կրոնական խմբակները չեն անցնում, որովհետև հավատքին վերաբերող հարցերի առումով այլ բան չեն գտնում կառչելու կամ հորինելու:

 Հիմա, սակայն, երբ մեր հայրենիքի սահմաններին խաղաղությունը կայուն չէ, անհրաժեշտություն է զգացվում ազգովի համախմբված լինելու, և քննադատություններ են հնչում ազգը մասերի բաժանող կրոնական խմբակցությունների հասցեին: Բողոքական կամ ավետարանական եկեղեցի կոչվող կազմակերպությունների ներկայացուցիչները ևս փորձում են Հայ Առաքելական Եկեղեցուն վարկաբեկելով իրենցից հեռացնել քննադատությունների ալիքը: Այսպիսով՝ մատաղի, մոմավառության «մեղքերին» այսօր ավելանում է նոր թեմա՝ Հայոց բանակում ծառայության առնչությամբ Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերմունքի մասին: Հնչող մեղադրանքն այն է, որ Հայաստանում երկու կրոնական կազմակերպություններ են միայն, որ զինվորական ծառայություն չեն իրականացնում՝ Եհովայի վկաները և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևորականները:

 Այս հայտարարությունը նախ Քրիստոսի առաքյալների կողմից հիմնադրված Հայ Եկեղեցին դասում է շուրջ 100 տարի առաջ ի հայտ եկած աղանդին՝ Եհովայի վկաներին հավասար, ապա բացարձակապես սուտ տեղեկությամբ փորձում հակակրանք առաջացնել մեր Սուրբ Եկեղեցու նկատմամբ, հայրենիքի պաշտպանության գործում անմասնակից ու դավաճան որակել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Այն Եկեղեցուն, որ դարեր շարունակ մեր ժողովրդին քաջալերել ու ոգեշնչել է պայքարների Ավարայրում, դրան հաջորդող դարերում, ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, Հայոց ցեղասպանության ընթացքում տեղական ինքնապաշտպանական մարտերում, Սարդարապատում, Հայրենական մեծ պատերազմի ընթացքում՝ հայկական տանկային դիվիզիաները ստեղծելով, Արցախի հերոսամարտում:

 2000 թ. սեպտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը։ Այդ փաստաթղթով հստակեցվեց և կանոնակարգվեց բանակում հոգևոր ծառայության կարգը։ Նաև մեր շատ հոգևորականներ բանակում ծառայությունն իրականացնելուց հետո են անցել հոգևոր ծառայության, շատեր ուսման տարիներն ընդհատել են բանակում ծառայությամբ և ապա կրկին շարունակել ուսումնառությունը հոգևոր կրթօջախներում: Բանակում զինվորական ծառայությունն ավարտած և ապա հոգևորականի առաքելությունը ստանձնած եկեղեցականները հետո նույնպես շարունակել են արդեն որպես հոգևորականներ ծառայել Հայոց բանակում: Հոգևորականները, ըստ վերոնշյալ պաշտոնական կանոնադրության, հոգևոր ծառայության են անցնում Հայոց բանակում երկու և ավելի տարիներից սկսվող ժամանակաշրջանով, շատեր մշտական ծառայության են զինվորագրված մեր բանակում և մշտապես մեր զինվոր զավակների, եղբայրների կողքին են:

 Բանակում հոգևոր ծառայությունը, լինելով պետականորեն հաստատված, գործում է եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլուր: Այնպես որ այս ավանդույթը հաստատված է նաև այն երկրներում, որոնցից գրանտներ՝ դրամաշնորհներ ստացող մեկ-երկու իրավապաշտպաններ նույնպես պարբերաբար ոգեշունչ ելույթներ են ունենում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ բանակում ծառայության առնչությամբ վերոնշյալ աղանդավորական մեղադրանքներով: Հայ Եկեղեցու դեմ հանդես եկող կրոնական կազմակերպությունները փորձում են արդարանալ ասելով, որ կան ավետարանական, կաթոլիկ զինվորներ ու հերոսներ: Այո, բոլորս ընդունում ենք այդ փաստը, գլուխ խոնարհում մեր բոլոր հերոսների առջև: Բայց ո՞վ դարավոր հայ քրիստոնյա ազգը բաժանեց ավետարանականների ու կաթոլիկների, այսօր նաև՝ տարբեր այլ աղանդների՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներից ձևավորելով նոր համայնքներ:

 Այս հարցը հռետորական համարելով, քանզի պատասխանն արդեն հստակ է, հպարտությամբ նշենք, որ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականներն այժմ էլ դիրքերում և զորամասերում մեր զինվորների կողքին են, նրանց հետ ծառայողներն են, նրանց համար աղոթողներն են, նրանց ոգեշնչողներն ու քաջալերողներն են: Փառք ու պատիվ մեր Հայոց բանակին, Աստծո պահպանությունը և ամենախնամ Սուրբ Աջի հովանին մեր քաջարի զինվորներին. ամեն:

Աղբյուր՝ christianity4all.com

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 20 6 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թրբանճյան ընտանիքին (նկարներ)
Հաջորդ նյութը MG 4883 Փութաջան մարդը չի սպասում հրամանի կամ հարկադրանքի. հայրերի վարքից

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

myucerakanutyun
ԱղանդներԸնդհանուր եկեղեցու պատմություն

Մյունցերականություն

22 Մայիսի, 2013
HH ZU
Նորություններ

Հոգևոր առաջնորդությանը ստեղծումը ՀՀ Զինված ուժերում

27 Հոկտեմբերի, 2013
Աղանդներ

Հոգեգալստականների կամ հիսունականների մասին

10 Նոյեմբերի, 2013
Keghciq 1
Աղանդներ

«Մերի Քեյ» ընկերության օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքը

2 Հոկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?