«Հայցում ենք, որ Տերն Իր զորավոր Աջով առաջնորդի մեզ հաղթանակի» Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

Սիրելի՛ հայորդիներ,
ծանրագույն փորձության ժամ է: Այսօր մեր ազգը մեկ ամբողջական զինվորի կերպարանք է ստացել, ուրեմն անպարտելի է: Հայերիս միությունը մեր գոյության զրահն է, հայոց բանակը՝ մեր մարմինը:

 Նահատակ զինվորների թափած արյունը գծագրում է հայի առաքելության ու պարտականության ճանապարհը, իսկ նրանց հիշատակը մեր ներդաշնակ գործակցության խթանը և ուժն է:

 Հայցում ենք, որ Տերն Իր զորավոր Աջով առաջնորդի մեզ հաղթանակի: Դա մեր իրավունքն է՝ Աստծուց տված օրհնությամբ: Եվ մենք պատրաստ ենք այն իրագործելու՝ Աստծո առաջնորդությամբ ու օրհնությամբ: Հավատու՞մ ենք, որ մեր աղոթքն ուժ ունի, ուրեմն ծառայեն՛ք Հայրենիքը պաշտպանող հայ զինվորին: Սիրով, հզոր կամքով և արիաբար ծառայե՛նք մեր հայրենիքին: Մենք հավատում ենք, որ կհաղթենք:

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ