Հարգելի´ Ալեն Սիմոնյան, անհարգալից, անշնորք և փողոցային մոտեցում է Հայոց Հայրեպետին ավազանի անունով կոչելը. Տեր Գաբրիել

Ter Gabriel 21 880x660 - Հարգելի´ Ալեն Սիմոնյան, անհարգալից, անշնորք և փողոցային մոտեցում է Հայոց Հայրեպետին ավազանի անունով կոչելը. Տեր Գաբրիել

 Ցավալի է տեսնելը, որ մարդիկ (հատկապես որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ) բացարձակ դժվարություն ունեն հասկանալու նաև այն, որ Եկեղեցին մշտապես կատարում է իր հովվական հոգեխնամությունը և Մայրն է իր բոլոր զավակների: Եկեղեցին մշտապես քարոզել է սեր և հանդուրժողականություն, օգնության պատրաստակամություն. դա Եկեղեցու ավանդական կերպն է: Հերթական անգամ ականատես ենք դառնում մարդկային տգիտության դրսևորման, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մարդասիրական քայլը չի ընկալվում համապատասխանաբար: Հարգելի´ Ալեն Սիմոնյան, անհարգալից, անշնորք և փողոցային մոտեցում է Հայոց Հայրեպետին ավազանի անունով կոչելը: Մի քանի անտեղյակների և անկանոննրի հանցագործ վարքը (որին այն ժամանակ չտվեցիք Ձեր հեղինակավոր կարծիքը) չի նշանակում, որ ժողովուրդը պահանջում է Հայոց Հայրապետի փոփոխություն, որը չի կարող տեղի ունենալ անգամ շատերի հեռավոր երազներում: Ցավոք սրտի, ոմանք և՛ կույր են, և՛ խուլ. տեսնում և լսում են այն, ինչն իրենց համար է: Մի՛ զլացեք այնքան, ինչքան չեք զլանում Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին ոչ հարիր արտահայտվելիս և հետևեք Վեհափառ Հայրապետի ազգաշեն գործունեությանը: Գիտեմ, որ քննադատելը չափազանց հեշտ է, բայց դժվար է ամեն ինչում ազնիվ լինելը: Լավ կլինի, որ յուրաքանչյուրն իրեն հաշիվ տա որոշակի հայտարարություններ անելիս։ Երբ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ փուչ ու ամոթալի հայտարարություններ անելով են զբաղված, Հայոց Հայրապետը իր զավակների հովվական խնամքն է իրականացնում։ Այո, ամեն մեկն անում է իր գործը։