Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (հոկտեմբերի 17-18)

Gitajoghov 486x660 - Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (հոկտեմբերի 17-18)

 Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու 2016թ. հոկտեմբերի 17-18-ը կայանալիք «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովին, նվիրված հայերեն առաջին Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին:

 Համաժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում:
(Ավտոբուսների մեկնումը ժամը 8:45-ին, Հայաստանի ազգային գրադարանից:
Հասցե` Տերյան 72):
Հարգանքով`
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
ՀՀ մշակույթի նախարարություն
Հայաստանի ազգային գրադարան

Ծագիրը կարող եք բեռնել՝ այստեղ: