Գևորգյան ճեմարանը հայտարարում է 2022-2023 ասպիրանտուրայի ընդունելություն

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2022-2023 ուստարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն «Աստվածաբանություն» մասնագիտությամբ (թվանիշը՝ ԻԵ.00.01):

ԳՀՃ ասպիրանտուրա կարող են ընդունվել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցողները:
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի դիմումը լրացվում է Գևորգյան Հոգևոր ճեմարանի քարտուղարությունում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

1. ինքնակենսագրություն, անձնագրի պատճեն և 3 լուսանկար (3×4 չափսի),
2. մկրտության վկայական,
3. բակալավրի և մագիստրոսի դիպլոմների ու դրանց միջուկների պատճենները,
4. օտար լեզվի վկայականը.

1) Անգլերեն — «TOEFL» (iBT)՝ 46 և «IELTS»՝ 5.5 միավոր,
2) Ֆրանսերեն — «TCF»` 200 միավոր,
3) Գերմաներեն — «on DaF»՝ 60 միավոր,

5. Աստվածաբանական գիտությունների շրջանակներում գրավոր գիտական աշխատանք (հրատարակված կամ անտիպ, pdf կամ word ձևաչափով):
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2022թ. հունիսի 1-ից օգոստոսի 20-ը՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-16:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գևորգյան հոգևոր ճեմարանի Ասպիրանտուրայի բաժին.
հեռախոս՝ (+374 10) 517-325, (+374 77) 402026
էլ. հասցե՝ gevorgianseminary@gmail.com