Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` Ստամբուլյան կոնվենցիայի մասին (տեսանյութ)

Arshak eps. Khachatryan 219 880x660 - Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` Ստամբուլյան կոնվենցիայի մասին (տեսանյութ)

«Հայելու առաջ» հաղորդման հյուրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Արշակ եպիսկոպոսն անդրադառնում է Ստամբուլյան կոնվենցիային և այս շրջանակներում պատասխանում մի շարք հարցերի:

Սրբազան Հայրը հաղորդման ընթացքում պատասխանում է հետևյալ հարցերին՝

  • Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ ինչո՞ւ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հայտարարությամբ հանդես եկան:
  • Կոնվենցիայի առնչությամբ ի՞նչ խնդիրներ և ի՞նչ մտավախություններ գոյություն ունեն:
  • Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ փաստաթղթի վավերացումից հետո:
  • Համացանցում տարածվող բռնությունների մասին պատմությունների վերաբերյալ:
  • Բռնության տեսանկյունից մեր վերաբերմունքն երեխաների և կանանց նկատմամբ:
  • Ինչպիսի՞ն է եկեղեցու դիրքորոշումը բռնության հանդեպ:
  • Երրորդ սեռի մասին:
  • Ի՞նչ վտանգներ կառաջանան, եթե միասեռականները կոնվենցիայի շրջանակներում հատուկ պաշտապանության արժանանան:
  • Արդյո՞ք ընդունելի է սեռափոխությունը կամ եթե մարդ իրեն այլ սեռի ներկայացուցիչ է համարում:
  • Կնոջ մասին մեր հասարակության մեջ ձևավորված արատավոր կարծրատիպերի վերաբերյալ և եկեղեցու վերաբերմունքն այս հարցում:
  • Կարծրատիպերից զերծ գենդերային դերերի մասին:
  • Բռնության և դրանց դեմ պայքարի տարբերակների և հեռուստաընկերություններով այսօրվա քարոզչության մասին:
  • Կարո՞ղ է արդյոք եկեղեցական պատկերացումներով փոփոխության ենթարկվել ընտանիքի մոդելը:
  • Կոնվենցիայի վերաբերյալ եկեղեցու դիրքորոշումը փոփոխման ենթակա՞ է:
  • Ինչպիսի՞ն պետք է լինի մեր մոտեցումները ժամանակակից մարտահրավերների հանդեպ:
  • Ինչո՞ւ Կոնվենցիան ընդունելուց եկեղեցին նախկինում կարծիք չի ներկայացրել և հիմա՝ վավերացնելուց է դիրքորոշում հայտնում:
  • Ինչը՞ կարող է ստիպել եկեղեցուն իր կարծիքը փոխել կոնվենցիայի վերաբերյալ:

Մանրամասները տեսանյութում՝

Նյութի աղբյուր՝ Kentron Channel