Ֆիլադելֆիայի հայ ուխտավորներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

01 1 1 - Ֆիլադելֆիայի հայ ուխտավորներն այցելեցին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

 Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆիլադելֆիա քաղաքից ուխտավորաբար հայրենիք ժամանած հայորդիներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հակոբ քահանա Գևորգյանի:

Ողջույնի իր խոսքում Հակոբ քահանան տեղեկացրեց, որ ուխտավորների մի մասն առաջին անգամ է Հայաստանում` ուրախություն հայտնելով սակայն, որ կան մարդիկ, որ երկրորդ, երրորդ անգամ են մասնակցում դեպի հայրենիք ուխտագնացությանը:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հայրական իր օրհնությունը բերելով ամերիկաբնակ հայորդիներին, ողջունեց սփյուռքի տարբեր համայնքներից ուխտագնացությունների կազմակերպումը՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելությունները հայրենիքը տեսնելու և ուխտը նորոգելու լավագույն առիթ են դառնում: Այդ հարցում Նորին Սրբությունը կարևոր նկատեց Հայաստանում հասակ առած հոգևոր սպասավորի առաքելությունը սփյուռքում, որի ծառայության շնորհիվ օտարության մեջ ապրող հայը շարունակում է սնվել ազգային-հոգևոր արժեքներով:

Գարեգին Բ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ սփյուռքի հեռավոր անկյուններում ապրող իր զավակներն իրենց հայացքներն ուղղել են դեպի հայրենիք՝ պատգամելով նրանց շարունակել զորացնել համայնքի ազգային կյանքը և հայրենանվեր ծառայությունը՝ Եկեղեցու ու մշակույթի միջոցով պահպանելով ազգային ինքնությունը:

Նորին Սրբությունը նաև պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին հոգևորականների պատրաստությանը, հայրենական կյանքին, Հայաստանին և Սուրբ Էջմիածնին իրենց ծառայությամբ օգտակար լինելու ուղիներին:

Վերջում Նորին Սրբությունը իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքները փոխանցեց ուխտավորներին և Ֆիլադելֆիայի հայ համայնքին` առանձնակի կերպով գնահատելով նրանց ազգային ոգին ու հավատարմությունը Մայր Եկեղեցու հանդեպ:

01 1 1 - Ֆիլադելֆիայի հայ ուխտավորներն այցելեցին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)01 1 2 - Ֆիլադելֆիայի հայ ուխտավորներն այցելեցին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)01 1 3 - Ֆիլադելֆիայի հայ ուխտավորներն այցելեցին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)01 1 4 - Ֆիլադելֆիայի հայ ուխտավորներն այցելեցին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)01 1 5 - Ֆիլադելֆիայի հայ ուխտավորներն այցելեցին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)01 1 6 - Ֆիլադելֆիայի հայ ուխտավորներն այցելեցին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)01 1 7 - Ֆիլադելֆիայի հայ ուխտավորներն այցելեցին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)