Եկեղեցական հանդերձ, զգեստ

Ekexecakan zgest - Եկեղեցական հանդերձ, զգեստ

 ԶԳԵՍՏ եկեղեցական, հանդերձ եկեղեցական, խորհրդաբանական իմաստ ունեցող, դեռևս Հին կտակարանով ավանդված քահանայական հանդերձանք: Ինչպես Ընդհանրական եկեղեցում, այնպես էլ նրա անքակտելի մաս կազմող Հայաստանյայց առաքելական եկեղեցում հնուց ի վեր գործածվել են եկեղեցական զանազան Զգեստներ, որոնք իրենց ձևով ու նշանակությամբ տարբերվել են աշխարհիկ հագուստներից: Ավանդության համաձայն, Հայ եկեղեցու սպասավորների Զգեստների ձևը գլխավորապես վերցված է Կեսարիայի և Երուսաղեմի եկեղեցիներից, սակայն, ինչպես բնորոշ է Հայ եկեղեցուն, այդ Զգեստները պատշաճեցվել են հայ ոգուն՝ ստանալով ազգային յուրահատուկ ձև ու տեսք: Եկեղեց. Զգեստները դարերի ընթացքում ենթարկվել են մասնակի փոփոխությունների՝ ձևի կամ նյութի առումով, այնուհետև մնացել են անփոփոխ ընդհուպ մինչև մեր օրերը: Հայ եկեղեցում գործածվող եկեղեցական Զգեստներն ըստ օգտագործման կերպի կարելի է բաժանել երկու տեսակի՝ ընդհանուր Զգեստներ և աստվածապաշտական Զգեստներ:

 Ընդհանուր Զգեստներ. առօրյա կենցաղում գործածվող եկեղեցական Զգեստներ:
17 - Եկեղեցական հանդերձ, զգեստՍքեմ: Բոլոր ձեռնադրված և օծված, խորհրդակատար հոգևորականները՝ կաթողիկոսից մինչև սարկավագ, կրում են ամենօրյա միևնույն եկեղեցական Զգեստը, որը վերարկու կամ սքեմ է կոչվում: Կարված է սև կտորից:
Veghar - Եկեղեցական հանդերձ, զգեստՎեղար: Կուսակրոն հոգևորականներին հատուկ գլխադիր է, գլխի քող, որով նրանք տարբերվում են կանամբի (ամուսնացյալ) քահանաներից: Վեղարը սրածայր է՝ գմբեթանման, ներսից նույն ձևով գլխանոց ունի, իսկ վրան՝ սև գույնի ասվե կտորից մի ծածկույթ, որը գլուխը ծածկելով իջնում է մինչև հոնքերը, իսկ մեջքի կողմից՝ մինչև գոտկատեղ: Վեղարը գործածության մեջ է մտել հավանաբար XI դարից հետո, քանի որ մինչ այդ հայ մատենագիրներից ոչ մեկը չի ակնարկել վեղարի գործածության մասին:

 Ամենայն հայոց հայրապետի վեղարի ճակատային մասի վրա ավելացվել է ադամանդակուռ խաչ: Սկսած Հովսեփ արք. Արղությանից վեղարի խաչը եղել է ռուսահայոց թեմի առաջնորդների մենաշնորհը, իսկ Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսից սկսած, որպես Ռուսաց կայսրի շնորհած պատվո նշան, դարձել է Ամենայն հայոց կաթողիկոսների խորհրդանշանը և փոխանցվել ամեն նորընտիր կաթողիկոսի: Վեղարի տվչության ժամանակ եպիսկոպոսն ընթերցում է հետևյալ աղոթքը. «Աստուած զգեցուցանէ քեզ զնոր մարդն՝ որ ըստ Աստուծոյ հաստատեալ է արդարութեամբ եւ սրբութեամբ եւ ճշմարտութեամբ, եւ եղիցիս դու հպատակ եւ հնազանդ Եկեղեցւոյ, կանխեալ ի սէրն Աստուծոյ հոգւով ի տուէ եւ ի գիշերի. Ամէն» (ՙՄաշտոց Ձեռնադրութեան՚):
Pilon - Եկեղեցական հանդերձ, զգեստՓիլոն: Մարմինը փաթաթող և կրծքի վրա ճարմանդով ամրացվող սև կտավից կարված Զգեստ է: Գործածվում է ժամերգությունների և աստվածապաշտական այլ արարողությունների ժամանակ: Ծայրագույն վարդապետները և եպիսկոպոսները (ինչպես և կաթողիկոսը) որպես պատվո նշան կրում են մանուշակագույն ծաղկյա, իսկ վարդապետները՝ սև ծաղկյա փիլոներ: Սև ծաղկյա փիլոնները, որպես պատվո նշան, հայրապետական կոնդակով շնորհվում են նաև ավագ քահանաներին: Աստվածապաշտական Զգեստների ծիսակատարությունների ժամանակ գործածվող եկեղեցական Զգեստներ.
Դպիրի, կիսասարկավագի եվ սարկավագի Զգեստներ.
Shapik srk - Եկեղեցական հանդերձ, զգեստՇապիկը, որ սրբության և անարատության խորհրդանշան է, կրում են և՜ դպիրները, և՜ կիսասարկավագները, և՜ սարկավագները: Այն մինչև կոշիկները հասնող և խաչանիշ ուսանոցով Զգեստներ է: Կարող է լինել զանազան երանգների:
Ուրարը նեղ ու երկայն, մոտ 3 մ երկարությամբ և 10–12 սմ լայնությամբ գունավոր և ծաղկավոր երիզ է, որն ուրարակիրն ու սարկավագը կրում են իրենց ձախ ուսի վրա: Ուրարը սովորաբար ունենում է 3 խաչեր մեկը ուսի վրա՝ մեջտեղում, մյուս երկուսը՝ հետևից ու առջևից: Ձախ ուսին ուրար կրելը նշան է, ըստ որի՝ այդ կրոնավորը Քրիստոս Աստծո լուծը միայն կիսով չափ է իր վրա կրում և տակավին կարողություն չունի ամբողջությամբ ստանձնելու:
Բազկուրարը ուրարի փոքր տեսակ է, որը կիսասարկավագը կրում է իր ձախ դաստակի վրա: Սա նշանակում է, որ նա դեռ ամբողջովին չի կարող իր վրա վերցնել Հիսուս Քրիստոսի լուծը: Քահանայի, եպիսկոպոսի և կաթողիկոսի Զգեստներ.
Hoghatap - Եկեղեցական հանդերձ, զգեստՀողաթափ: Ս. Պատարագի ժամանակ թե՜ պատարագիչը ևթե՜ խորհրդակատարության ժամանակ նրան սպասարկող խոնարհ դասի աստիճանավորները ս. Խորան բարձրանում են հողաթափերով: Պատարագի ընթացքում, վերաբերումից առաջ, քահանան հանում է իր հողաթափերը: Պատարագչի հողաթափերի ներսի կողմը իժի ու քարբի կերպարանքներ են ասեղնագործված՝ ի խորհուրդ սաղմոսի հետևյալ խոսքերի. «Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին» (Սաղմ. 90.13):
Ի տարբերություն եկեղեցական այլ արարողությունների, Պատարագի ժամանակ քահանան, եպիսկոպոսն ու կաթողիկոսն զգեստավորվում են բոլորովին այլ՝ առավել շքեղ ու գեղեցկահյուս Զգեստներով, որպեսզի Տիրոջ սպասավորությունն ավելի շքեղ և փառավոր կատարվի:
Saghavart - Եկեղեցական հանդերձ, զգեստՍաղավարտ: Գնդաձև, կերպասից ասեղնագործված կամ մարգարտազարդ գլխանոց է, որի գագաթին ամրացված է քառաթև փոքր խաչ: Սաղավարտի չորս բոլորը պատկերված են Քրիստոսի փրկագործական տնօրինության չորս գլխավոր դեպքերը (Ծնունդ, Մկրտություն, Հարություն, Համբարձում): Սաղավարտի գործածությունը վերցված է Հին ուխտի եկեղեցուց: Այն խորհրդանշում է նաև Հիսուս Փրկչի կրած փշե պսակն ու վարշամակը: Պատարագի ժամանակ սաղավարտը գործածվում է որպես զրահ՝ սատանայական զորության դեմ պատերազմելու: Հայ եկեղեցում Պատարագի ժամանակ սաղավարտը գործածում են քահանաներն ու վարդապետները:
Shapik patarag - Եկեղեցական հանդերձ, զգեստՇապիկ: Ի տարբերություն խոնարհ աստիճանավորների գործածած շապիկների, Պատարագի ժամանակ բարձրաստիճան եկեղեցականներն օգտագործում են առանց ուսանոցի, ճերմակ կտավից, մինչև հողաթափերը հասնող շապիկներ: Ճերմակ գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի անարատ Ծնունդը և անմեղ ու մաքրամաքուր կյանքը, նաև՝ Տիրոջ Հարությունն ավետող հրեշտակի սպիտակաթույր հանդերձը:
3 - Եկեղեցական հանդերձ, զգեստՓորուրար: Ուրարի կրկնակի լայնքով ասեղնագործված Զգեստի մաս է, որը ծածկում է հոգևորականի կուրծքը սպիտակ շապիկի վրայից: Երկարությունը մարդահասակ է, վերնամասով՝ կլոր, գլխից հագնելու համար: Փորուրարը խորհրդանշում է այն ծանր լուծը, որ քահանան ամբողջապես առնում է իր ուսերի վրա. «Իսկ քահանայիցն եւս քան զնոսա գերազանցութիւն, զի երկու ուսովքն զնոյնն բառնայ զքաղցր տէրունական լծոյն ապացոյցն…» (Ներսես Լամբրոնացի):
Goti - Եկեղեցական հանդերձ, զգեստԳոտի: 5–7 սմ լայնություն ունեցող ամուր և գեղեցկահյուս կտորից ժապավեն է, որն առջևից ամրանում է ակնազարդ կամ մարգարտապատ զույգ ճարմանդով: Գոտու գործածությունը ևս վերցված է Հին ուխտից: Գոտի կրելու իրավունքը քահանայական աստիճան ունեցողների մենաշնորհն է: Պատարագիչը գոտին կապում է փորուրարի վրայից: Գոտին միևնույն ժամանակ Հիսուս Քրիստոսի ողջախոհության խորհուրդն ունի:
Թաշկինակ: Գոտու հետ պատարագիչ քահանան կրում է նաև թաշկինակ (սրբիչ), ղենջակ, որը հիմնականում ծառայում է պատարագչի ձեռքերը և սկիհը լվացումից հետո չորացնելու համար:
Բազպաններ: Զույգ կարճ թևնոցներ են, որոնք կոճկվում են պատարագիչ եկեղեցականի դաստակների վրա: Բազպանները Զգեստի առանձին մասեր լինելով հանդերձ՝ կարվում են Զգեստի կերպասից (այսինքն՝ այն կտորից, որից կարվել են փորուրարը, շուրջառը, գոտին): Բազպանների հիմնական նպատակը պատարագչի շապիկի թևերի ծայրերը հավաքելն է:
Վակաս (վարշամակ): Պատարագչի ուսանոցն է, որը կիսաբոլորակ ձևով պատում է քահանայի պարանոցը՝ թիկունքի կողմից: Վակասի վրա ընդհանրապես ձուլված կամ ասեղնագործված են լինում 12 առաքյալների պատկերները, իսկ դրանց մեջտեղում՝ Հիսուսի՝ Աստծո Գառան պատկերը: Վակասը ևս վերցված է Հին ուխտից: Խորհրդանշում է մոլորյալ ոչխարին, իմա՝ մոլորյալ մարդկությանը, որին Քրիստոսն իր ուսերի վրա առնելով՝ դեպի փրկություն և հավիտենական կյանք առաջնորդեց: Վակասը միևնույն ժամանակ հավատացյալներին հիշեցնում է Հիսուս Փրկչի քաղցր լուծը և թեթև բեռը:
Շուրջառ (նափորտ): Փիլոնաձև, անթև և գեղեցկահյուս վերարկու է, որը, ամբողջ հասակը ծածկելով, առջևից կրծքի վրա ամրանում է մետաղե զույգ ճարմանդով: Գործածվում է Պատարագի, սրբազան խորհուրդների կատարման, նախատոնակների, թափորի և Ավետարանն ընթերցելու ժամանակ: Խորհրդանշում է աստվածային շնորհների այն զրահը, որով պատարագիչը պատսպարվում է չարի նետերից և հարձակումներից: Եպիսկոպոսական Զգեստներ: Եպիսկոպոսը բացի քահանայական Զգեստներից կրում է նաև սաղավարտի փոխարեն խույր կամ թագ, արտախուրակներ, եմիփորոն և գավազան:
Խույր կամ թագ: Խույրը գեղեցկահյուս, նկարազարդ ու գոհարազարդ, երկու տափակ երեսներից բաղկացած թագ է: Գլխին դնելիս վերևի սրածայր մասերը բացվելով՝ կազմում են երկճղի խույր: Յուրաքանչյուր ծայրին ամրացված է մեկական փոքր խաչ: Խույրը հատուկ է եպիսկոպոսին ու կաթողիկոսին: Հայ եկեղեցում սկսել է գործածվել XII դարից:
Արտախուրակներ: Խույրի հետևից կախված երկու երկար կապեր են, որոնք խույրը գլխին ամուր պահելուն են ծառայել, սակայն հետզհետե վերածվել են զարդարանքի: Այժմ արտախուրակները 50 սմ երկարությամբ և 6 կամ 7 սմ լայնությամբ, ներքևի կողմն ավելի լայն, խույրի նմանությամբ պատրաստված երկու կտորից զարդեր են, որոնք կախվում են վակասից՝ թիկունքի կողմից:
Եմիփորոն: Լայն ուսանոց-ուրար է, որը հետևից և առջևից ծածկում է եպիսկոպոսի կամ կաթողիկոսի կուրծքն ու թիկունքը, իսկ եմիփորոնի ծոպավոր ծայրերը հասնում են մինչև շուրջառի ծայրերը: Եմիփորոնը խորհըրդանշում է եպիսկոպոսի կամ կաթողիկոսի ամբողջապես խաչված լինելը իրենց հինգ զգայարաններով, մեղքերի և աշխարհիկ ցանկությունների համար մեռնելը և միայն Քրիստոսի խաչն իրենց անձերում կրելը: Հայրապետական Զգեստը: Ամենայն հայոց կաթողիկոսը, բացի քահանայական և եպիսկոպոս ական Զգեստներից, գործածում է նաև կաթողիկոսին հատուկ հանդերձանքի մի զարդ՝ կոնքեռը:
Կոնքեռ: Ոսկեթել զարդ է՝ տարանկյուն զուգահեռագծի ձևով՝ ասեղնագործված կամ ընտիր կերպասից պատրաստված: Կոնքեռի վրա ավանդաբար ասեղնագործվում է խաչակիր մի գառնուկ, որը Աստծո Գառի՝ Հիսուս Քրիստոսի խորհուրդն ունի: Կոնքեռի երեք անկյուններում կան փոքր ծոպեր, իսկ չորրորդ անկյունից նեղ երիզով կախվում է հայրապետի գոտուց՝ ձախ մասում՝ «որպէս հովուական մախաղ, կամ ի նշան ղենջակին Յիսուսի, կամ բոցեղէն սրոյ սրովբէին»: Նվիրական առարկաներ: Որպես պատվո նշան քահանայական կարգ ունեցողներին շնորհված իրեր:
Մատանի: Հայ եկեղեցում մատանու գործածությունը գալիս է շատ հնուց: Մատանին ձեռնադրության ժամանակ տրվում է նորընծա եպիսկոպոսին՝ իբրև Ս. եկեղեցու հետ փեսայացման խորհրդանիշ: Նաև իշխանության նշան է: Եպիսկոպոս. մատանին լինում է ոսկեօղակ՝ զարդարված թանկարժեք և կիսաթանկ արժեք քարերով: Եպիսկոպոսները մատանի կրում են աջ ճկույթին, իսկ կաթողիկոսը՝ աջ ձեռքի մատնեմատին:
Լանջախաչ: Եկեղեցականներին կաթողիկոսի կողմից շնորհված պատվո նշան է: Լինում է քահանայական և վարդապետական: Քահանայականը պարզ, ոսկեզօծ, արծաթե խաչ է, 10 սմ երկարությամբ, զարդարուն, որը ոսկեզօծ շղթայով կախվում է պարանոցին: Վարդապետականը նույն մեծությամբ մի խաչ է, որի մեջ խաչելության պատկեր կա: Լանջախաչն իրենց պարանոցին քահանաներն ու վարդապետները կրում են տոնական և հանդիսավոր օրերին:
Պանակե: Հիմնականում լինում է բոլորակի ձևով: Օգտագործում են եպիսկոպոսներն ու կաթողիկոսը՝ շղթայով իրենց կրծքին կրելով: Պանակեների կենտրոնում լինում է Աստվածածնի կամ որևէ Տնօրինական դեպքի պատկերը՝ զարդարված կիսաթանկարժեք և հասարակ քարերով:
Ձեռաց խաչ: Սովորական խաչ է, որը, սակայն, ներքևի կողմից մի քիչ երկար բռնակ ունի: Քահանայական աստիճան ունեցողներն օգտագործում են աստվածապաշտ. արարողությունների, ծիսակատարությունների և եկեղեց. հանդիսությունների ժամանակ:
Արթուր Կարապետյան