Ընկերների քանի՞ տեսակ գոյություն ունի (առակ)

chors tesak ynkerner - Ընկերների քանի՞ տեսակ գոյություն ունի (առակ)

Մի իմաստունի հարցրին.
– Ընկերների քանի՞ տեսակ գոյություն ունի:
– 4 տեսակ, – պատասխանեց նա: – Կան ընկերներ, որոնք ուտելիքի պես են. դու նրանց կարիքը զգում ես ամեն օր:
Կան ընկերներ, որոնք դեղի պես են. դու փնտրում ես նրանց, երբ վատ ես զգում քեզ:
Կան ընկերներ, որոնք հիվանդության պես են. նրանք ինքներն են փնտրում քեզ:
Բայց կան նաև ընկերներ, որոնք օդի պես են. նրանք անտեսանելի են, բայց միշտ քեզ հետ են:

Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը