Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների երկխոսության Միջազգային Աստվածաբանական համատեղ հանձնախմբի 17-րդ հանդիպումը

 Հունվարի 26-ից փետրվարի 1-ը Լիբանանի Աչանե բնակավայրում՝ Անտիոքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարանում, տեղի ունեցավ Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների երկխոսության Միջազգային Աստվածաբանական համատեղ հանձնախմբի հերթական 17-րդ հանդիպումը։ Երկխոսության 17-րդ նիստի նյութն էր «Եկեղեցու Ս․ Խորհուրդների աստվածաբանության հիմունքները»։

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանձնախմբի աշխատանքներին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, պաշտոնապես մասնակցում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից՝ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշքարյանը և Հոգեշնորհ Տ. Պողոս վարդապետ Տինքճյանը։

 Նիստի մեկշաբաթյա աշխատանքների շրջանակում հանձնախմբի անդամները հանդիպումներ ունեցան Անտիոքի Ասորի Ուղղափառ եկեղեցու պետ Նորին Սրբություն Իգնատիոս Եփրեմ Բ-ի (հունվարի 27-ին) և Ասորի Կաթոլիկ եկեղեցու պատրիարք Նորին Ամենապատվություն Իգնատիոս Յուսեֆ Գ Յունանի (հունվարի 28-ին) հետ։ Հունվարի 30-ին հանձնախմբի հինգ անդամներ պաշտոնական հանդիպում ունեցան նաև Լիբանանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Միշել Աունի հետ։ Պաշտոնական հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

 Հանձնախումբը հաջորդ՝ 18-րդ նիստի համար որոշեց հանդիպել Վատիկանում՝ 2021 թ․ հունվարի 24-30 ժամանակահատվածում՝ քննարկելու համար երկու եկեղեցական ընտանիքներում Ս․ Մարիամ Աստվածածնի տեղին ու դերին առնչվող աստվածաբանական հարցերն ու խնդիրները։

1 2 1 with HH Patriarch Aphrem - Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների երկխոսության  Միջազգային Աստվածաբանական համատեղ հանձնախմբի 17-րդ հանդիպումը1 2 3 - Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների երկխոսության  Միջազգային Աստվածաբանական համատեղ հանձնախմբի 17-րդ հանդիպումը12 2 2 With President - Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների երկխոսության  Միջազգային Աստվածաբանական համատեղ հանձնախմբի 17-րդ հանդիպումը