Արդար դատավորը (առակ)

Ardar datavor 880x660 - Արդար դատավորը (առակ)

  «Մի դատավոր դատաքննության էր ենթարկում իր զավակին՝ երթեւեկության կանոնները խախտելու պատճառով:Միկողմից դատավորը պարտավոր էր դատավճիռ կայացնել, մյուս կողմից խղճում էր իր մեղավոր զավակին: Բայց եւ այնպես, լինելով արդար դատավոր, նա կայացրեց դատավճիռը եւ տուգանեց նրան, թեեւ վերջինս գրոշ անգամ չուներ: Այնուհետեւ, հանելով թիկնոցը եւ թողնելով պաշտոնի վայրը, դատավորը կանգնեց զավակի կողքին եւ նրա փոխարեն վճարեց»:

 Մենք անկարող էինք մեր մեղքերի պատիժը վճարել: Աստված մահվան վճիռը հանեց մեր վրայից, իջավ Երկնքից Քրիստոսի անձով եւ վճարեց մեր պատիժը՝ կրելով մեր մեղքերը Խաչի վրա: «Եվ սրանում երեւաց Աստծո սերը մեր հանդեպ, Աստված Իր միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որպեսզի նրանով կյանք ունենանք: Սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ Նա սիրեց մեզ եւ ուղարկեց Իր Որդուն՝ որպես քավություն մեր մեղքերի»:(Ա Հովհ.4:9-10)

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #46 (80)