Առցանց գրացուցակում արդեն հասանելի են… «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի պարբերական մամուլի էլեկտրոնային գրացուցակում արդեն հասանելի են աշխարհի տարբեր վայրերում տպագրված՝

📜81 անուն հայերեն,
📜189 անուն օտարալեզու պարբերականներ:
Կրոնագիտական, հայագիտական, պատմաբանասիրական ուղղվածություն ունեցող այս թերթերն ու ամսագրերը՝ տպագրված 1830 ական թվականներից առ այսօր, կարող եք ընթերցել Սուրբ Էջմիածնի Մատենադարանի հարմարավետ ընթերցասրահում։
Եթե համացանցում առկա են այդ պարբերականների թվային տարբերակները, ապա դրանք արտացոլված են գրացուցակում։
Օգտվելու կարգը՝
📌Մուտք գործել Մատենադարանի կայքէջ www.etchmiadzinlibrary.am
📌Նշել «Պարբերականներ» բաժինը — http://etchmiadzinlibrary.am/hy/magazine
📌Ընտրել «Հայալեզու» կամ «Օտարալեզու» ենթաբաժինը
📌 Այբբենական ցանկից ընտրել պարբերականի անունը:
Մայր Աթոռի Մատենադարանի ընթերցասրահը սպասում է իր ընթերցողին։