Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Arcaghi aj15 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին

Published: 15 Մայիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Արցախը սրբություն է, այնտեղ պատիվն է մեր ժողովրդի». Գարեգին Բ Կաթողիկոս

 Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ տիար Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիար Վլադիմիր Վարդանյանի: Արցախյան պատվիրակությունը Հայաստան էր ժամանել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի առիթով:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց միջխորհրդարանական այս հանդիպումները, որոնց ընթացքում համատեղ քննարկվում են Արցախի առջև ծառացած հարցեր, որպեսզի միասնական ջանքերով հաղթահարվեն բոլոր մարտահրավերները, պաշտպանվեն արցախահայության արդար իրավունքները և գտնվեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ: Այդ գործընթացում Նորին Սրբությունը հրամայական նկատեց միասնականությունը և համագործակցությունը: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Հայոց Եկեղեցին իր հերթին կարելին անում է` նպաստելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, միջեկեղեցական և միջազգային տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնում է արցախյան հիմնախնդրի մասին: Գարեգին Բ Կաթողիկոսը հավաստիացրեց, որ Արցախը միշտ իր աղոթքների մեջ է, Հայոց Եկեղեցին` Արցախի կողքին` պատրաստակամ աջակից լինելու արցախցուն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Արցախով ոգեշնչվում և խանդավառվում է աշխարհասփյուռ մեր ողջ ժողովուրդը, որի համախմբման և միավորման գործում Արցախը կարևոր դերակատարություն ունի: Անդրադառնալով Արցախ կատարած հովվապետական այցելություններին` Նորին Սրբությունն ընդգծեց, որ միշտ վերադառնում է մխիթարված և գոտեպնդված` տեսնելով արցախցու հավատավոր և քաջարի ոգին, որով անառիկ է պահում երկրի սահմանները: Հայրապետի խոսքի համաձայն, արցախահայության զորավոր ու դարերի խորքից եկող հավատքը, լավատեսությունը և քաջազնությունը հաղթական կամքի ոգի է կերտում ողջ ազգի մոտ: Իր հերթին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին Արցախի և նրա ժողովրդի հանդեպ ցուցաբերվող մշատական հոգածու վերաբերմունքի և ուշադրության համար, տեղեկացրեց միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում քննարկված հարցերի, տարածաշրջանի ընդհանուր խնդիրների և մտահոգությունների մասին: ԱԺ նախագահը կարևոր նկատեց առկա համագործակցությունը` ի խնդիր ազգին հուզող հարցերի լուծման, համազգային ծրագրերի իրագործման: Խոսելով Արցախի ժողովրդի հոգևոր կյանքի մասին` պրն. Ղուլյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ապրիլի 7-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու բացման և օծման արարողությունը հանդիսապետելու համար` հավելելով, որ այն մեծ խանդավառություն է առաջացրել ժողովրդի մոտ: Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ արցախահայությունն ապրի խաղաղության մեջ և միշտ հաղթական լինի թե՛ հայրենաշինության, թե՛ հայրենիքի արդար պայքարի մեջ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Ամենազոր Աստծուն սիրո և միասնության մեջ պահել մեր ժողովրդին, որպեսզի միշտ հզոր լինի և կարողանա իրականության առաջնորդել իր իղձերն ու երազները:

15 2 15 4 Arcaghi aj15 1 Arcaghi aj15 3 Arcaghi aj15 5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Haghtanaki zinvHaghtanaki zinv14 3 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին
Հաջորդ նյութը Tangaran gisher16 1 Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

14.02.08
Նորություններ

Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով (նկարներ)

22 Փետրվարի, 2022
garegin b ef32
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իտալիայի նախագահին

24 Օգոստոսի, 2016
ekeghecakan kyanq 17.03.3017
Նորություններ

Եկեղեցական կյանք (17.03.2017)

19 Մարտի, 2017
28.03.03
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին

28 Նոյեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?