Խղճի մատանին (առակ)

  Պատմվում է, թե առասպելական դարաշրջանում մի կախարդ թանկարժեք մատանի է նվիրում թագավորին։

  Այս մատանին խորհրդավոր հատկություն ուներ, որը թագավորին միշտ պահում էր արթուն վիճակում։

  Ամեն անգամ, երբ թագավորը, կամա թե ակամա սխալ էր գործում կամ անիրավ մի որոշում էր կայացնում, մատանին սեղմվում էր իր մատի վրա ու կսկծալի ցավ պատճառում նրան։

  Այսպիսի մի մատանի ունի մեզանից ամեն մեկը, որը մեր խիղճն է։ Որով, եկեք մեր գործերը կատարենք խղճով, որն աստվածային է։ Հիշենք, որ մի օր պիտի կանգնենք Աստծու դատաստանի առաջ, ի՞նչ պատասխան պիտի տանք։

Վարդան Ավագ Քահանա Դուլգերյանի «Արձակ և չափածո մանրավեպեր» գրքից
Աղբյուր՝ https://www.facebook.com/FatherHovsep