Փառեն սրբազանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է նվիրաբերել 38,093,200 դրամ գումար

 Գերաշնորհ Տ. ՓԱՌԵՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» է նվիրաբերել  38,093,200 դրամ գումար ($77,740):

 Ոմանք կմտածեն թե ինչով է պայմանավորված այս «խառը» թիվը: Սրբազանը տարիներ առաջ ԱՄՆ-ում ստեղծել էր անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ (Endowment Fund), որի եկամուտներն ամեն տարի ուղղում էր Հայաստանում որեւէ բարեգործական ծրագրի: Այս տարի նա որոշեց Հիմնադրամի ողջ հասույթն ուղղել մեր զոհված եւ հաշմանդամ դարձած հերոսների ընտանիիքների ցավի, վշտի ու վերքերի ամոքմանը:

 Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սրբազանին ու վերահաստատում, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, ազգային եկեղեցի է, ով դարեր շարունակ կանգնած է եղել հայկական պետականության, ժողովրդի ու բանակի կողքին` ինչպես իր աղոթքով, այնպես էլ նյութական, բարոյական եւ ֆիզիկական աջակցությամբ: Հաղթանակը մերն է: