Անկոչ հյուրի պես մի՛ թակիր ուրիշների սրտի դռները (առակ)

Sirelu masin - Անկոչ հյուրի պես մի՛ թակիր ուրիշների սրտի դռները (առակ)

Ուսուցիչը տեղեկանում է, որ իր աշակերտներից մեկը համառորեն փորձում է հասնել ինչ-որ մեկի սիրուն: – Սեր մի՛ պահանջիր, այդպես դու չես հասնի նրան, – ասում է ուսուցիչը: – Բայց ինչո՞ւ: – Ասա ինձ, ի՞նչ ես անում, երբ քո դուռը թակում է անկոչ հյուրը, երբ նա ամբողջ ուժով բախում է այն, կատաղությունից բղավում, պահանջում բացել, անգամ  մազերն է պոկում: – Ես ավելի ամուր եմ կողպում դուռը: – Անկոչ հյուրի պես մի՛ թակիր ուրիշների սրտի դռները, այդպես նրանք ավելի ամուր կկողպեն այն քո առաջ: Դարձի՛ր սպասված «հյուր» և քո առջև կբացվի յուրաքանչյուր դուռ: Պարզապես սիրի՛ր մարդկանց անգամ, եթե սերը փոքր է և աննկատ. դա է այն բանալին, որն ունակ է բացել յուրաքանչյուր սրտի կողպեք, նույնիսկ այն սիրտը, որի կողպեքը վաղուց չի բացվել: Կարևորը, որ այդ սերը անկեղծ լինի, այլ ոչ թե կեղծիք: Օրինակ վերցրո՛ւ ծաղկից, այն չի վազում մեղուների հետևից, այլ նրանց նեկտար տալով՝ գրավում է դեպի իրեն: Սերը նեկտար է, որը գրավում և իր կողմն է ձգում մարդկանց:

Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը