Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Miabanakan hamagumar21 3 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց միաբանական համագումարի մասնակիցներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց միաբանական համագումարի մասնակիցներին (նկարներ)

Published: 21 Հունիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող միաբանական համագումարի Ա նիստին: Հավաքին մասնակցում են տարբեր երկրների թեմերում և համայնքներում ծառայություն իրականացնող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 66 միաբաններ, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:

 Միասնական Տերունական աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը բերեց համագումարի մասնակիցներին:

 Նորին Սրբությունը գեղեցիկ ավանդույթ նկատեց միաբանական հավաքի գումարումը Արարատյան տոների շրջանում, որը պսակվում է Սուրբ Էջմիածնի Կաթողիկեի տոնով, երբ աշխարհի տարբեր կողմերից միաբանները համախմբվում են Մայր Աթոռում` իրենց ուխտը նորոգելու, զորանալու, ինչպես նաև անդրադառնալու Սուրբ Էջմիածնի առաքելությանը: Խոսելով սրբության խորանը կառուցելու Լուսավորիչ Հայրապետի կոչի և Սուրբ Էջմիածնից մեր ժողովրդի կյանքում դարեր շարունակ ջամբվող տերունապատվեր պատգամների մասին` Վեհափառ Հայրապետը հաստատեց. «Հայ Եկեղեցու յուրաքանչյուր սպասավոր, անկախ իր միաբանական պատկանելությունից, Սուրբ Էջմիածնի ուխտի միաբան է և Սուրբ Էջմիածնի առաքելության սպասավոր: Ահա, այս պատիվն ունենք մենք ամենքս` սպասավորները լինելու Սուրբ Էջմիածնի առաքելության, շարունակողները մեր սուրբ, նվիրյալ հայրերի ու հայրապետների գործի, որոնք կերտել են մեր ժողովրդի փառքը, ուղենշել այն ճանապարհը, որ երաշխավորել է մեր ժողովրդի անմահության ընթացքը:

 Մեր լուսամիտ հայրապետները Սուրբ Էջմիածնի առաքելությունը դարձրել են ձեռագիր մատյաններ, տաճարներ ու վանքեր, դարձրել են մեր ժողովրդի համար արքայության ճանապարհ, անգամ եթե մեր պատմության ընթացքում այդ ճանապարհը ստիպված ենք եղել անցնելու գողգոթաներով: Սուրբ Էջմիածնի առաքելությունը մեր հայրապետների իմաստությամբ նաև ուժ ու զորություն է եղել մեր ժողովրդի զավակների համար, որպեսզի հավատով կերտեն մեր պետականությունը:

 Այսօր այդ առաքելության շարունակողները մենք ենք: Ինչպես հաստատեցինք, մեծ պատիվ է դա, որ յուրաքանչյուրս պիտի ընկալենք և ամենայն պատասխանատվությամբ պիտի մոտենանք մեր առաքելությանը, որպեսզի մեր Եկեղեցին լինի պայծառ, մեր ժողովուրդը փարված մնա մեր հայրերի սուրբ հավատքին ու անխաթար պահի այն հատկապես ներկա ժամանակներում, երբ կան այսչափ մարտահրավերներ, գայթակղեցնող հրապույրներ, որոնք շեղում են հավատացյալին իր ուղիղ ճանապարհից, առ Աստված առաջնորդող իր ընթացքից»:

 Հայոց Հովվապետը խոսեց նաև Սուրբ Էջմիածնի միավորող ուժի ու միասնության խորհրդի մասին` ընդգծելով, որ Սուրբ Էջմիածինն ազգի միասնականության խորհրդանիշն է, որովհետև Սուրբ Էջմիածինն այնտեղ է, որտեղ մեր ժողովրդի զավակները կայք են հաստատել և ապրում են, Սուրբ Էջմիածինն այնտեղ է, որտեղ հայ եկեղեցականն իր սպասավորությունն է բերում մեր ժողովրդին: Ըստ Վեհափառի խոսքի, Սուրբ Էջմիածինը Քրիստոսի Ավետարանն է, որ տրվեց Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին,  Սուրբ Էջմիածնի լույսն ամենուր է և ճառագում է մեր ժողովրդի հոգիներից ներս` կապելով նրանց մեր սուրբ Հայրենիքին:

Վերահաստատելով Առաքել Դավրիժեցու խոսքը` Նորին Սրբությունը նշեց, որ մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի հոգին, սիրտը, միտքը կապված է Սուրբ Էջմիածնի և մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի հետ, և պատգամեց միաբաններին, որ ամեն անգամ հավաքվելով Սուրբ Էջմիածնում` այս ուխտին և առաքելությանը անդրադարձ ունենան և կատարեն ուխտի նորոգությունը Սուրբ Էջմիածնի առաքելության:

Գարեգին Երկրորդ Հայրապետը հորդորեց այդ ճանապարհով առավել զորացնել միասնականության ոգին, եղբայրասիրությունը, որպեսզի կոչումին հավատարիմ կարողանան հանձնառության պատրաստակամություն դրսևորել և, համբերելով բոլոր դժվարություններին ու փորձություններին, միասնականությամբ կերտել իրենց հաղթական ընթացքը և արդարացնել հավատավոր ժողովրդի սպասումները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը զորացնի հոգևոր հայրերին` հաստատուն մնալու իրենց հավատքի մեջ և նախանձախնդրությամբ արդյունավորելու իրենց առաքելությունը` ի փառս Աստծու, ի պայծառություն Հայոց Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայրենիքի ու աշխարհասփյուռ հայության:

Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև միաբանների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության տարբեր ոլորտներին, Եկեղեցի-պետություն հարաբերություններին և զանազան մարտահրավերներին:

Miabanakan hamagumar21 3 1 Miabanakan hamagumar21 3 2 Miabanakan hamagumar21 3 3 Miabanakan hamagumar21 3 4 Miabanakan hamagumar21 3 5 Miabanakan hamagumar21 3 6 Miabanakan hamagumar21 3 7 Miabanakan hamagumar21 3 8 Miabanakan hamagumar21 3 9 Miabanakan hamagumar21 3 10

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 21 2 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզի նախկին փոխվարչապետին
Հաջորդ նյութը Geraguyn21 4 1 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Isahak Varapet bulgharya
Նորություններ

Սոֆիայի Ս. Աստվածածին եկեղեցում բուլղարահայ երեխաները կարժանանան շնորհակալագրերի

18 Նոյեմբերի, 2016
5 2 2
Նորություններ

Համաշխարհային ժառանգության կենտրոնի պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

5 Հոկտեմբերի, 2016
Ter Gabriel 21
Սոցկայքեր

«Լավ է, երբ ցանկանում են կերտել բարոյական քաղաքացի, բայց վատ է, երբ «բարոյականություն» բառը լսելիս հավասարակշռությունը կորցնում են»

11 Հուլիսի, 2020
14 1
Նորություններ

Նոր հրատարակություն

14 Հունվարի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?