Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
03 10
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման անդամներին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման անդամներին (նկարներ)

Published: 3 Սեպտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Լիբանանի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» 75 անդամներին, ովքեր Մայր Աթոռ էին ժամանել Լիբանանից, ԱՄՆ-ից և Կանադայից:
Հանդիպման սկզբում համախմբման ատենապետուհի Անահիտ Տանձիկյանը միության անդամներին ներկայացրեց Հայոց Հովվապետի գահակալության տարիների համապարփակ պատմությունը: Ապա իր և համախմբման անդամների անունից երախտագիտություն հայտնեց Նորին Սրբությանը Մայր Աթոռի հարկից ներս հյուրընկալելու համար` նշելով, որ համախմբման անդամներն առաջին անգամ են այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տիկին Անահիտ Տանձիկյանը վստահություն հայտնեց, որ շնորհիվ Մայր Աթոռում կեցության, ժամերգություններին ու Ս. Պատարագներին մասնակցության` համախմբման անդամները պիտի հաղորդ դառնան Մայր Աթոռից ճառագող օրհնությանը:
Ապա շուրջ 60 տարի առաջ հիմնադրված միության անդամներին ողջունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը վերհիշեց, թե ինչպես է համախմբման մասին առաջին տեղեկությունները ստացել Երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսից` հաստատելով, որ Հայրապետը համախմբման մասին խոսելիս չէր թաքցնում իր հիացմունքը համախմբման՝ Մայր Աթոռի հանդեպ ունեցած սիրո ու նվիրման վերաբերյալ:
Նորին Սրբությունն արձանագրեց, որ իր գահակալության տարիներին ինքը ևս նույն սերն ու նվիրումը զգացել է և դրսևորված տեսել համայն հայության հոգևոր կենտրոնի հանդեպ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ փաստեց, որ Մայր Աթոռն ի դեմս կրոնասեր տիկնանց համախբման անդամների ունի Հայ Եկեղեցու անձնդիր սպասավորներ, ովքեր իրենց անուրանալի դերակատարությունն ունեն Մայր Աթոռի առաքելության իրականացման մեջ:
Ընդգծելով, որ յուրաքանչյուր հայորդու սիրտը կապված է Սուրբ Էջմիածնին` Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը և օրհնությունը բերեց միության ատենապետուհի Անահիտ Տանձիկյանին ու անդամներին` իրենց նախանձախնդրության, հավատարմության և մշտական զորակացության համար:
Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ իրենց երկրներ վերադարձին Մայր Աթոռից ու Հայաստանից ստացած տպավորություններին հաղորդ կդարձնեն նաև իրենց հարազատներին և մտերիմներին:
Հանդիպման վերջում ներկաներն իրենց հարցերն ուղղեցին Հայրապետին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի կրթական ծրագրերին:
Լիբանանի «Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» անդամներն այցի առիթով Մայր Աթոռին ընծայեցին արծաթյա սկիհ, որի դրվագումների խորհրդաբանությունը ներկայացրեց վարպետ Տիգրան Բաջանյանը:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Մեկշաբաթյա այցի ընթացքում համախմբման անդամներն ուխտագնացությունների կմեկնեն տարբեր սրբավայրեր:

03 1 03 2 03 3 03 4 03 5 03 6 03 7 03 8 03 9 03 10 03 11 03 12

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը IMG 0550 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահին և ժողովրդին
Հաջորդ նյութը 03.06 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Garegin B 2 9
Նորություններ

«Մտահոգված ենք այս օրերին Ստեփանակերտում տեղ գտած իրադարձություններով» Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

4 Հունիսի, 2018
22 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին

22 Ապրիլի, 2021
Hayr Andreas
Նորություններ

Հայ կաթողիկե ինքնության փնտրտուքներում

7 Դեկտեմբերի, 2017
27 3 8
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Ֆրանսիայի խորհրդարանականների հետ (նկարներ)

27 Հոկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?