Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
4 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին

Published 4 Հուլիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական ուխտագնացությունը` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից:

 Հուլիսի 4-7-ը Արցախում անցկացվելիք երիտասարդական հավաքին մասնակցելու են շուրջ 220 եկեղեցասեր երիտասարդներ Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից:

 Ուխտագնացության մեկնարկը տրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությամբ, որտեղ երիտասարդները Վեհարանի առջև ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու պատգամը:

 Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ուխտագնացության ծրագիրը` տեղեկացնելով, որ աշխարհասփյուռ թեմական կառույցներից երիտասարդները ուխտավորաբար եկել են Մայր Աթոռ՝ ստանալու Հայոց Հովվապետի օրհնությունն իրենց ուխտի ճանապարհը սկսելուց առաջ:

 Ուխտավորներին ողջունեց նաև սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ընդգծելով, որ ՀԵՀԵՄ-ը համախմբում է աշխարհասփյուռ հայկական եկեղեցիներին ու համայնքային երիտասարդական կառույցներին, մեկտեղում հայ երիտասարդության ներուժը նրա ինքնազարգացման, ազգային և հոգևոր արժեքների պահպանության նվիրական գործում:

 «Հոգևոր առաջնորդների ուղեկցությամբ այս ուխտագնացությունը յուրօրինակ հոգևոր խորհուրդ է իր մեջ պարունակում, քանի որ դուք եք աշխարհասփյուռ հայության երիտասարդ, կարող, գործունյա ուժը, դուք եք, որ երիտասարդական ավյունով և ակտիվությամբ ձեր նպաստը կարող եք բերել հայկական համայնքների զարգացմանը, ձեր հասակակիցների շրջանում քրիստոնեական արժեքների տարածմանը»,- ասաց տիար Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ համահայկական երիտասարդական այս հավաքը կնպաստի նաև նրանց առաջնորդական կարողությունների զարգացմանը:

 Այնուհետև ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն արձանագրեց, որ ներկայի մեջ երիտասարդներն անցյալը գալիքի հետ կապող ոսկե կամուրջ են և այսօր եկել են վերամկրտվելու Սուրբ Էջմիածնի խորհրդի մեջ, որը հայության ինքնության արմատն է: Սրբազանը հավելեց նաև, որ ուխտավորները եկել են ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը, որպեսզի դրանով գոտեպնդված վերադառնան իրենց համայնքները:

 Ապա երիտասարդներին իր պատգամը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու առիթով:

 Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ ամենևին պատահական չէր դեպի Սուրբ Էջմիածին և դեպի Սրբազան Արցախ ուխտագնացության կազմակերպումը:

 «Սուրբ էջմիածնում է, որ մեր հայրերը ուխտեցին լինել Աստծո սեփական ժողովուրդը և պահել հավատարմությունը բոլոր ժամանակներում  դեպի մեր Տերը, դեպի մեր Երկնավոր Հայրը:  Այդ ուխտով մեր հայրերը կերտեցին մեր մշակույթը, մեր փառապանծ պատմությունն ու հաղթանակները: Հայրենիքից հարկադրված հեռանալով՝ նրանք ամենուր հաստատեցին մեր համայնքները՝ Հայոց Սփյուռքը, որը դարձավ հայրենիքի անքակտելի ու անբաժան մասը և շարունակեց ապրել իր հայացքը ուղղած դեպի Սուրբ Էջմիածին:

 Սուրբ Էջմիածնից դուք ուղևորվելու եք դեպի Արցախ, ինչը նույնպես պատահական չէ: Այս տարի լրանում է Արցախի թեմի հաստատման 30-ամյակը: Երեսուն տարի առաջ էր, որ երանաշնորհ Վազգեն Ա. Կաթողիկոսը հռչակեց Արցախի թեմը: Այն օրերին երբ մեր ժողովուրդ ոտքի էր ելել արցախյան ազատագրական պայքարի, երբ նաև ձեզ պես երիտասարդ հայորդիք մեկնում էին Արցախ` իրենց կյանքով պաշտպանելու արցախաբնակ մեր զավակների ազատ ու անկախ ապրելու իրավունքը, և այս իմաստով նույնպես Արցախն այն սրբազան տարածքն է, որտեղ դուք լիարժեքորեն և կատարյալ կերպով հնարավորություն կունենաք ձեր ուխտագնացությունն աստվածահաճո դարձնելու համար»,- նշեց Հայոց Հայրապետը` վստահություն հայտնելով, որ ուխտավոր հայորդիները Արցախի հերոսական պատմության և ժողովրդի մեջ հնարավորություն կունենան ճանաչելու իրենց ինքնությունը և վերանորոգելու հայրենանվիրումի և եկեղեցասիրության իրենց ուխտը:

 Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ ուխտագնացությունը լավագույն հնարավորությունն է անհատի համար Աստվածճանաչողության և ինքնաճանաչողության ճանապարհին՝ մաղթելով, որ այս ուխտագնացության ընթացքին երիտասարդները ինքնաճանաչողության միջոցով ամրանան աստվածահաճո ընթացքի մեջ և ձերբազատվեն Աստծուց հեռացնող բոլոր երևույթներից:

 Բարի երթ մաղթելով ուխտավոր հայորդիներին՝ Ամենայն Հայոց Հայրապետը աղոթք բարձրացրեց առ Աստված` հայցելով, որ Տերը ունկնդիր լինի նրանց խնդրանքներին, նորոգի ու զորացնի Արցախով և նրա քաջարի զավակներով:
4 1 4 2 4 3 4 4 4 5 4 6 4 7 4 8

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 3 7 Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2018-2019 ուս. տարվա փակման արարողությունը (նկարներ)
Հաջորդ նյութը Grigor Lusavorich mayr ekegheci Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?