Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն հյուրընկալեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն հյուրընկալեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին (նկարներ)

Published: 11 Փետրվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին:

 Ողջունելով Հորդանանի թագավորի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այս այցելությունն առավել կզորացնի երկու երկրների միջև հարաբերությունները՝ մեծապես նպաստելով հետագա սերտ գործակցությանը:

 Վեհափառ Հայրապետն ուրախությամբ հաստատեց հայ համայնքի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության նկատմամբ Հորդանանի իշխանությունների կողմից  ցուցաբերած հոգատար վերաբերմունքը որպես ձևավորված բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորում: Այս առումով Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ այդ վերաբերմունքի և հայ ժողովրդի նկատմամբ հարգանքի արտահայտության նշան է համարում նաև 2000 թվականին Երուսաղեմ դեպի տերունակոխ սրբավայրեր կատարած իր ուխտագնացության ժամանակ Հորդանան այցի ընթացքում իրեն՝ Հորդանանի բարձրագույն շքանշանի շնորհումը:

 Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի զավակները կարողացել են վերգտնել իրենց բնականոն կյանքը Հորդանանում՝ գալիքի հանդեպ հույսով ու լավատեսությամբ իրենց օգտաշատ ներդրումը բերելով երկրի առաջընթացին:

 Անդրադառնալով պատմական հանգամանքների բերումով ձևավորված հայկական մեծ սփյուռքի և զանազան մշակույթների ու կրոնների կողքին ապրելու իրողությանը՝ Նորին Սրբությունը մեծապես կարևորեց նաև սերտ համագործակցությունը տարբեր երկրների հոգևոր առաջնորդների միջև՝ կրոնական զգացումների չարաշահումներից, այդ հիմքով հակամարտություններից և անհանդուրժողականության դրսևորումներից հասարակությունները զերծ պահելու համար: Այս տեսանկյունից Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց, որ Հայաստանի և Հորդանանի միջև հարաբերությունները և Հորդանանի հայ համայնքի կյանքը կարող են եղբայրության և խաղաղ համակեցության լավագույն օրինակը լինել շատ ազգերի համար՝ քրիստոնեություն-իսլամ և այլ միջկրոնական հարաբերությունների կառուցման գործում:

 Իր հերթին Նորին Վսեմություն թագավոր Աբդալլահ Երկրորդն ուրախություն հայտնեց հանդիպման առիթով՝ խոսելով մասնավորաբար քրիստոնյա ու իսլամ ժողովուրդների փոխհարաբերությունների և այդ առնչությամբ իր նախնիների դավանած համոզումների մասին։

 Անդրադառնալով հայ համայնքի կարևոր դերակատարությանը Հորդանանում և Մերձավոր Արևելքի երկրներում՝ թագավոր Աբդալլահ Երկրորդը հույս հայտնեց, որ Հայաստանի հետ կապերի զարգացմամբ կզորանա նաև Հորդանանի հայ համայնքը։ Հորդանանի թագավորը վերահաստատեց նաև իր պատրաստակամությունը՝ շարունակելու զորակցությունը Հայոց Եկեղեցուն և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը։

 Նորին Վսեմությունը նշեց, որ Հայաստանն ու Հորդանանը համագործակցության շատ հնարավորություններ ունեն և այդ հարաբերությունների զարգացման առումով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունն իր հայացքն ուղղում է դեպի հաջորդ հարյուրամյակը:

 Թագավոր Աբդալլահ Երկրորդը նաև մտահոգությամբ խոսեց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, քրիստոնեական ներկայության նվազման խնդրի և մասնավորապես Սիրիայում հայկական համայնքի մասին՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել անհրաժեշտ զորակցությունը հայկական քրիստոնեական ներկայության պահպանման ուղղությամբ։

 Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ մաղթեց, որ Աստված օրհնի բոլոր խաղաղասիրական ջանքերը ի սեր խաղաղ և համերաշխ կյանքի։

 Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հորդանանի թագավորին բարեմաղթեց արդյունավոր գահակալություն՝ ի փառս Հորդանանի Հաշիմյան թագավորության առաջընթացի և Հորդանանի ժողովրդի բարօրության:

11 1 1 11 2 11 3 11 4 11 5 11 6 11 7 11 8 11 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 11 1 Նոր հրատարակություն
Հաջորդ նյութը Kalkata tevanyan kentron Բացվել է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի «Թևանյան կենտրոն»-ը (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

27 2 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպանին

27 Մայիսի, 2021
bareka 05.07
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

25 Ապրիլի, 2022
Eghvard
Նորություններ

ԵՂՎԱՐԴՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

18 Մարտի, 2017
Mayr ator 4
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը

30 Հուլիսի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?