Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
2 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Զալցբուրգի համալսարանի ներկայացուցիչներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Զալցբուրգի համալսարանի ներկայացուցիչներին

Published: 2 Սեպտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտ., պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտին և համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչներին:

Պրոֆ. Յասմին Դում-Թրագուտը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց, որ Հայաստան իրենց այցի առիթը «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ցուցադրության բացումն է և համանուն պատկերագրքի շնորհանդեսը: Ցուցադրության հեղինակն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ նշելով, որ համալսարանական խմբի անդամներից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի այս գործում և  հետաքրքված է հայագիտական ուսումնասիրություններով:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ մասնավորապես գնահատելով պրոֆ. Յասմին Դում-Թրագուտի երկար տարիների հայագիտական գործունեությունը: Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց ցուցադրության բացման առիթով՝ նշելով, որ դա այն յուրահատուկ սիրո վկայությունն է, որ ունի նշանավոր հայագետն հայ ժողովրդի հանդեպ:  Այս առումով Նորին Սրբությունը կարևորեց նաև համալսարանի ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանում և նրանց հետաքրքրվածությունը հայոց պատմության ու մշակույթի հանդեպ:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև եկեղեցականների պատրաստության, ինչպես նաև արտերկրի բարձրագույն կրթական հաստատություններում եկեղեցականների հետագա ուսումնառության մասին: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ Սուրբ Էջմիածնի միաբաններն իրենց բարձրագույն կրթությունը շարունակում են Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և այլ երկրների նշանավոր համալսարաններում և Քույր Եկեղեցիների հոգևոր հաստատություններում, ինչը նպաստում է նաև փոխճանաչողությանը և տարբեր Եկեղեցիների հետ կապերի առավել սերտացմանը:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս մեկ անգամ իր գնահատանքը հայտնեց ցուցադրության կազմակերպման առիթով՝ հայցելով, որ Տերը օրհնի և արդյունավորի գիտնականների հետագա գործունեությունը:

2 1 2 2 2 3 2 4

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin katoghikos 231 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի ժողովրդին Հանրապետության օրվա առիթով
Հաջորդ նյութը kanadayi chambar 246 Կանադահայ երիտասարդները՝ «Արարատ» ամառային ճամբարում (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

20.11.05
Նորություններ

Գիտակրթական համագործակցության հուշագիր՝ Մաշտոցյան Մատենադարանի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի միջև

20 Նոյեմբերի, 2019
Garegin b02
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնում սահմանապահ զինվորներին և զոհված մարտիկների ընտանիքներին

5 Օգոստոսի, 2014
24 Memorial day 5
Նորություններ

Հայոց Ցեղասպանության ս. նահատակների ոգեկոչման արարողությունները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

24 Ապրիլի, 2016
Hayr Harutyun
Նորություններ

Պարզաբանում ապրիլյան քառօրյային Ռուսահայոց թեմից ուղարկված գումարների մասին (տեսանյութ, նկարներ)

7 Հուլիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?