Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mayr Ator 326
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչներին

Published: 16 Սեպտեմբերի, 2022
Կարդալու տևողություն՝ 1 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։
Հյուրերն իրենց երախտագիտությունը հայտնեցին Նորին Սրբությանը՝ ընդգծելով, որ եզակի հնարավորություն է ընձեռվել այցելելու առաջին քրիստոնյա երկիր։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց արցախյան 44-օրյա պատերազմի ծանր հետևանքերին և օրերս Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին: Մասնավորապես խոսվեց մարդկային և տարածքային կորուստների, զինվորականների և խաղաղ բնակիչների հանդեպ կիրառված խոշտանգումների, առ այսօր Ադրբեջանում պահվող ռազմագերիների և իրենց բնակավայրերից տեղհանված ընտանիքների մասին։ Վեհափառ Հայրապետը ներկայացրեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող խնդիրները, ադրբեջանական կողմից տարբեր պատմական սրբավայրերի և հուշարձանների յուրացման և ոչնչացման փաստագրված քայլերը։
Պատվիրակությունը «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության անդամ եկեղեցիների անունից իր զորակցությունը հայտնեց Հայոց Եկեղեցուն՝ կիսելով մտահոգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների կապակցությամբ։
Ստեղծված բարդ իրավիճակում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց միջազգային հանրության համարժեք արձագանքը և ազդու քայլերը՝ ի պատասխան Ադրբեջանի հերթական ագրեսիայի և նկրտումների։ Վեհափառ Հայրապետը վերահաստատեց, որ արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով։
Զրույցի ընթացքում կարևորվեց առկա մարտահրավերների պայմաններում համատեղ ջանքերի գործադրումը՝ ի նպաստ խաղաղության և տարածաշրջանում կայունության հաստատման։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 07.09 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տիկնանց միության անդամներին (նկարներ)
Հաջորդ նյութը Tachar norogum16 Վերականգնվում է Ս. Էջմիածնի Մայր Տաճարի բեմառէջքը (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Gender ekegheci
Նորություններ

Արդյոք ճիշտ չէ՞ նաև Եկեղեցու կողմից կնոջ և տղամարդու միջև հավասարությունը շեշտելն ու հաստատելը

13 Սեպտեմբերի, 2016
24 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոլդովայի Խորհրդարանի նախագահին (նկարներ)

24 Փետրվարի, 2020
Garegin B368
Հարցազրույցներ

ԼՂ խնդրին կրոնական երանգավորում տալը սադրանք է. Ամենայն Հայոց կաթողիկոսի հարցազրույցը «Արմենպրես»-ին

7 Հոկտեմբերի, 2020
Ekeghecakan kyanq 21.11.2016
Նորություններ

Եկեղեցական կյանք 21.11.2016

22 Նոյեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?