Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անդամներին

26 2 1 880x660 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անդամներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության 35 անդամների, ովքեր ուխտավորաբար եկել են այցելելու Հայաստան և Արցախ:

Միության ատենապետ Տիգրան Միհրանյանը շնորհակալություն հայտնեց  Նորին Սրբությանը հայրական օրհնության համար` պատրաստակամություն հայտնելով մշտապես օգտակար լինելու Հայաստանին և Արցախին: Տ. Միհրանյանը միության անունից նաև բարեմաղթանքներ հղեց Վեհափառ Հայրապետին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց երիտասարդներին` ողջունելով միության անդամներին հայրենիք առաջնորդելու նախաձեռնությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում ճանաչելու այն բոլոր արժեքներն ու սրբությունները, որոնք կերտել է մեր ազգը, որոնցով ներշնչվել է ժողովուրդը` հավելելով, որ դրանց պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցման պատասխանատվությունը դրված է յուրաքանչյուր հայորդու վրա: Այս առումով Նորին Սրբությունը կարևորեց աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնականությունը:

Ամենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունը հայտնեց նաև երիտասարդների հայրենասիրական ոգու համար` հորդորելով առավել մեծ սիրով և ազգային կյանքում լիարժեք ներգրավվածությամբ շարունակել ազգային արժեքների անխաթար պահպանման և փոխանցման իրենց նախնիների գործը:

Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն նոր լիցքեր կհաղորդի երիտասարդներին` վերափոխելով նաև հայրենական կյանքի վերաբերյալ նրանց ընկալումները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև միության անդամների հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտներում Մայր Աթոռի գործունեությանը:

26 2 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անդամներին26 2 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անդամներին26 2 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անդամներին26 2 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անդամներին26 2 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անդամներին26 2 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անդամներին26 2 7 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անդամներին26 2 8 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անդամներին26 2 9 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անդամներին