Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
26 2 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անդամներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության անդամներին

Published: 26 Օգոստոսի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության 35 անդամների, ովքեր ուխտավորաբար եկել են այցելելու Հայաստան և Արցախ:

Միության ատենապետ Տիգրան Միհրանյանը շնորհակալություն հայտնեց  Նորին Սրբությանը հայրական օրհնության համար` պատրաստակամություն հայտնելով մշտապես օգտակար լինելու Հայաստանին և Արցախին: Տ. Միհրանյանը միության անունից նաև բարեմաղթանքներ հղեց Վեհափառ Հայրապետին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց երիտասարդներին` ողջունելով միության անդամներին հայրենիք առաջնորդելու նախաձեռնությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում ճանաչելու այն բոլոր արժեքներն ու սրբությունները, որոնք կերտել է մեր ազգը, որոնցով ներշնչվել է ժողովուրդը` հավելելով, որ դրանց պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցման պատասխանատվությունը դրված է յուրաքանչյուր հայորդու վրա: Այս առումով Նորին Սրբությունը կարևորեց աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնականությունը:

Ամենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունը հայտնեց նաև երիտասարդների հայրենասիրական ոգու համար` հորդորելով առավել մեծ սիրով և ազգային կյանքում լիարժեք ներգրավվածությամբ շարունակել ազգային արժեքների անխաթար պահպանման և փոխանցման իրենց նախնիների գործը:

Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն նոր լիցքեր կհաղորդի երիտասարդներին` վերափոխելով նաև հայրենական կյանքի վերաբերյալ նրանց ընկալումները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև միության անդամների հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտներում Մայր Աթոռի գործունեությանը:

26 2 1 26 2 2 26 2 3 26 2 4 26 2 5 26 2 6 26 2 7 26 2 8 26 2 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Seminar Sevan qaghaqum «Ընտանիքը՝ որպես անձի հոգևոր-հոգեբանական աճն ապահովող կրթական միջավայր» դասընթացների շարքը Սևանք աղաքում (տեսանյութ)
Հաջորդ նյութը Gevond vardapet kniga Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրատարակել Տ. Ղևոնդ վրդ. Հովհաննիսյանի «Տէր, եթէ շրթունս իմ բանաս» աղոթագիրքը՝ ռուսերեն լեզվով

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Haxarcin vanq
Նորություններ

Գողացել են Հաղարծին վանական համալիրի գանձանակը

29 Հուլիսի, 2013
8 Very Rev. Fr. Daniel Findikyan
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը

8 Մայիսի, 2018
29 Nur
Նորություններ

Ամանորի գիշերը կկատարվի նռնօրհնեք

29 Դեկտեմբերի, 2014
15 4
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն (նկարներ)

15 Հունվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?