Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչներին

Published: 11 Հոկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պաշտոնեությանը` ուղեկցությամբ Պորտուգալիայում հիմնադրված Պորտուգալիա — Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանի:

Պարոն Վ. Մխիթարյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրեց, որ այցը կազմակերպվել է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Պորտուգալիայի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակներում և հույս հայտնեց, որ այն կնպաստի Հայաստանի և Պորտուգալիայի միջև կապերի առավել սերտացմանը:

Հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին` Նորին Սրբությունը բարձր գնահատեց հիմնադրամի առաքելությունը և այն օգտաշատ աշխատանքը, որ հիմնադրամի ջանքերով իրականացվում է Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ հիմնադրամի աջակցությամբ ժամանակին կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հիմնադրամի զորակցությամբ դեռևս 1954 թվականին իրականացվեցին Միածնաէջ Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները, այնուհետև կառուցվեց Մայր Աթոռի վանատունը: Հետագա տարիներին հիմնադրամը նպաստել է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությանը:

Հանդիպման ընթացքում Հայոց Հովվապետը խոսեց նաև Հայոց Եկեղեցու առաքելության և քրիստոնեական հավատի դերի մասին հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունն ընդգծեց, որ քրիստոնեական զորեղ հավատքի շնորհիվ է, որ հայ ժողովուրդը կարողացել է դիմագրավել իրեն բաժին հասած բոլոր փորձություններին: Ըստ Հայրապետի, այդպիսի հավատի կրող էր նաև ազգի հարազատ զավակ, բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև ներկաների հարցերին Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների փոխհարաբերությունների վերաբերյալ: Հիմնադրամի պաշտոնեությունը Վեհափառ Հայրապետին հրավիրեց այցելել Պորտուգալիա:

11 1 11 2

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B 245 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է հայտնել Սիրիայում ծավալվող ռազմական գործողությունների առիթով
Հաջորդ նյութը Garegin B 901 Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Շվեյցարիա

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

EM patgamavorner 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավորին (նկարներ)

4 Դեկտեմբերի, 2023
tesaholovak
Նորություններ

Ազդեցիկ տեսահոլովակ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի

25 Ապրիլի, 2015
01 01 1
Նորություններ

Լիբանանի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

21 Փետրվարի, 2018
Tachar salahatak
Նորություններ

Ընթանում է Ս․ Էջմիածնի Մայր Տաճարի սալահատակի նորոգումը (տեսնայութ)

7 Հուլիսի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?