Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին (նկարներ)

24 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին (նկարներ)

 Հուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին՝ ուղեկցությամբ Ախալցխայի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի:

 Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ ընդգծելով, որ Վրաստան կատարած հովվապետական այցելության ժամանակ տեսել է ջավախահայությանզորավոր հավատքը, ազգային նկարագիրը կերտելու ջանքն ու եռանդը, ինչպես նաև սերն ու նվիրումը համայն հայության հոգևոր կենտրոնի նկատմամբ:

 Վեհափառ Հայրապետը հետաքրքրվեց դեպի հայրենիք ուխտագնացությունից ստացված տպավորություններով, ինչպես նաև Ախալցխայի և տարածաշրջանի հայության հոգևոր կյանքով, առկա խնդիրներով:

 Նորին Սրբությունը հորդորեց ուխտավորներին հավատարիմ մնալ իրենց նախնյաց ազգային ու հոգևոր արժեքներին: Վեհափառը հատուկ ուշադրության արժանացրեց ուխտագնացությանը երիտասարդների մասնակցության փաստը` կարևոր նկատելով, որ ճանաչեն ու հաղորդ լինեն այն սրբություններին ու արժեքներին, որոնք օգնել են հայ ժողովրդին հաղթահարել իրեն բաժին ընկած յուրաքանչյուր փարձություն:

 Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց Վիրահայոց թեմի հոգևոր դասին՝ իրենց առաքելությունը նախանձախնդրությամբ և նվիրումով իրականացնելու և ազգային արժեքները պահպանելու համար:

 Վերջում Հայոց Հայրապետը ուխտավորներին մաղթեց, որ Աստված նորոգի նրանց ուխտը՝ մշտապես պահելով Իր սիրո և խնամքի ներքո:

24 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին (նկարներ)24 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին (նկարներ)24 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին (նկարներ)24 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին (նկարներ)24 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին (նկարներ)24 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին (նկարներ)