Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
20 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մայր Աթոռի կառույցներում ապաստանած արցախցի ընտանիքներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մայր Աթոռի կառույցներում ապաստանած արցախցի ընտանիքներին

Published: 20 Նոյեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Էջմիածին քաղաքում այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում ապաստան ստացած արցախցի ընտանիքներին։ Արցախից տեղահանված ընտանիքների Հայոց Եկեղեցին կացարան և ամբողջական խնամատարում է ապահովել նաև Ծաղկաձորում, Սաղմոսավանքում և Եղեգնաձորում գտնող թեմական այլ կառույցներում։
Արցախցիների հետ հանդիպումը սկսվեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ․ Մարկոս քահանա Մանգասարյանի խոսքով, ապա հայորդիներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձավ արցախցիների ոգու անպարտելիությանն ու քաջությանը՝ հակառակ այս պատերազմական օրերին կրած զրկանքների, տառապանքի ու ցավի։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց, որ արցախահայությունը ուժ գտնի իր մեջ և առ Աստված ապավինությամբ վերադառնա վերականգնելու Արցախը, իր աշխատանքով վերստին շենացնելու այն և նոր փառավոր էջեր արձանագրելու Արցախի պատմության մեջ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց՝ հայ ժողովուրդը չգիտի վհատվել, դժվարությունների առջև ծնկել․ դա մեր քրիստոնեական հավատքից, առ մեր Տերն ունեցած վստահությունից է բխում, և Տերը պիտի իր օրհնությունը հովանի դարձնի Հայաստանի և Արցախի վրա, որպեսզի դուրս գանք ստեղծված այս ծանր ու դժվարին իրավիճակից։
Նորին Սրբությունը շեշտեց, որ իբրև ժողովուրդ Աստծուց շնորհ ունենք ցավն ու տառապանքը ուժի վերածելու և այդ ուժով արարելու, վերաշինելու մեր կյանքը, արթուն պահելու մեր մեջ հայրենիքի շենության ու զորացման, մեր սերունդների ապագայի կերտման, մեր ժողովրդի հարատևության հետ առնչված տեսիլքները։
Վեհափառ Հայրապետը պատգամեց արցախցիներին ամուր պահել իրենց ոգին, զորավոր՝ հավատքը՝ հավաստիացնելով, որ Հայոց Եկեղեցին և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը կարելի բոլոր միջոցներով ու հնարավորություններով զորավիգ ու օգնական է լինելու նրանց առկա մարտահրավերների հաղթահարման և Արցախի կյանքի վերաշինության գործում։ «Մենք հավատում ենք, որ պիտի կարողանանք մեր երազների հայրենիքը կերտել մեր քաջարի զավակների հավատքով ու աննկուն ոգով։ Այս ցավի, տրտմության ապրումները մենք վերածելու ենք ձեռքբերումների ու հաղթանակի ապրումների», — ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Հայոց Հովվապետը արցախցի ընտանիքների հետ զրուցեց նրանց սպասումներից և հետագա ծրագրերից։

20 1 20 2 20 3 20 4 20 5 20 6 20 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Pargev Srbazan 327 Քիչ առաջ կապ հաստատվեց։ Պարգև Սրբազանը լավ է
Հաջորդ նյութը 11.01 1 Հիշատակի արարողություն հանուն հայրենիքի նահատակվածների համար (նկարներ, տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Ruben Shahe vrd 245
Նորություններ

«Եկեղեցին չի կարող շարունակաբար իր սրբությունների հանդեպ անհնազանդություն ցուցաբերողներին ընդունել իր մեջ»

13 Հուլիսի, 2018
AMN i despan 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին (նկարներ)

28 Փետրվարի, 2023
Abgar qahana1
Նորություններ

Ի տեր ննջեց Տ. Աբգար քահանա Քահքէճեանը

18 Հուլիսի, 2020
Xaghaxutyan aghotq
Նորություններ

Բեռլինում տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ու քրիստոնյաներին նվիրված հատուկ միջեկեղեցական աղոթք

22 Հոկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?