Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin Erkrord 237
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առիթով
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առիթով

Published: 1 Սեպտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախոսներին, աշակերտներին և ուսանողներին:
Այսօր վերստին բացվում են դռները հայրենի ուսումնական հաստատությունների, բացվում են դռները հայ գրի և դպրության ազգային դարբնոցների:
Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնահատուկ կարևորություն է ընծայել գիտելիքին ու դպրությանը՝ Աստվածապարգև հայոց այբուբենի յուրաքանչյուր տառը դիտարկելով հայոց ինքնության պահպանության կոչված զինվոր և դպրոցը՝ որպես ազգի հարատևման անխորտակելի ամրոց:
Կրթության ոլորտի սիրելի մշակներ, երախտարժան առաքելություն եք դուք իրականացնում մեր երկրի կյանքում՝ գիտելիքի հանդեպ ձեր հոգու սերն ու նվիրումը փոխանցելով ձեր սաներին ամուր և անհոգնաբեկ ջանքերով ծաղկուն պահելով մեր կրթօջախները: Այս նվիրական օրը ուժ և եռանդ ենք մաղթում ձեզ`սահակ-մեսրոպյան ոգով և ներշնչումով շարունակելու բարի ներդրում բերել կրթության և դաստիարակության ասպարեզում:
Սիրելի աշակերտներ և ուսանողներ, մեր ժողովուրդը մեծ սպասումներ ունի ձեզանից: Մեր հորդորն ենք բերում ձեզ, որ քաջեռանդ ու հետևողական լինեք ուսման մեջ՝ ձեր միտքն ու հոգին բացելով իմացության լույսի առջև, որպեսզի հասակ առնեք իբրև հավատավոր, լուսավոր անձեր` զորավոր` ձեր հոգով, ամուր` ձեր գիտելիքներով և նախանձախնդիր` հայոց աշխարհի ապահով ու երջանիկ հարագնա ընթացքի կերտման սրբազան առաքելության մեջ:
«Տերն է տալիս իմաստությունը, և Նրանից են բխում գիտությունն ու հանճարը» (Առակ. Բ 6), — ասում է Սուրբ Գիրքը: Աղոթում ենք, որ Բարին Աստված առատապես օրհնի ու շնորհազարդի ձեզ՝ ընթանալու աստվածահաճո ճանապարհներով և ձեզ փոխանցված գիտելիքը ծառայեցնելու ի բարին:
Թող Բարձրյալի հովանու ներքո նոր ուսումնական տարին արգասավորվի նորանոր ձեռքբերումներով ի պայծառություն մեր հայրենիքի և ի զորացումն հայոց կյանքի:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 30 3 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ)
Հաջորդ նյութը 01 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի ուսումնական տարվա բացմանը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Qishnev qaxaqapet 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քիշնևի քաղաքապետին

29 Մարտի, 2023
15.11.02
Նորություններ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահը մասնակցեց Գերագույն հոգևոր խորհրդի նիստին

15 Նոյեմբերի, 2021
Xuleri hamaynq
Նորություններ

Խուլերի աշխարհը շատ բան ունի սովորեցնելու

8 Սեպտեմբերի, 2015
Shnorhalu aghotq 247
Նորություններ

ՇՆՈՐՀԱԼՈՒ ԱՂՈԹՔԸ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ

21 Ապրիլի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?