Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)

10 2 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի  տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)

 Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տարեվերջյան ամփոփիչ ժողովի մասնակիցներին:

 Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքով: Մուշեղ Սրբազանը կարևոր համարեց Կլոր սեղան հիմնադրամի կողմից տարաբնույթ ծրագրերի իրականացումը, որոնց շնորհիվ մեկ գաղափարի շուրջ են հավաքվում Եկեղեցիների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Սրբազանի խոսքով` հիմնադրամն իր գործունեությամբ իրականացնում է Քրիստոսի` միմյանց սիրելու կարևորագույն պատգամը:

 Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գնահատանքով անդրադառնալով 22 տարվա այն արգասավոր գործունեությանը, որ Մայր Աթոռի և Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի կողմից հաստատված Կլոր սեղան հիմնադրամն իրականացրել է Եկեղեցիների և տարբեր կազմակերպությունների հետ համատեղ` ծառայելով մեր ժողովրդի և հայրենիքի կարիքներին:

 Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցների և թեմերի հետ արդյունավետ համագործակցությունը:

 «Այս տարիների ընթացքում մենք հետևել ենք Կլոր սեղան հիմնադրամի աշխատանքներին և ուզում ենք բարձրորեն գնահատել այն նվիրումն ու հանձնառության ոգին, որ տիրում է այս կառույցից ներս: Իր գործունեությամբ հիմնադրամն արձագանքում է բոլոր այն խնդիրներին, որոնք առկա են հանրային մեր կյանքում՝ փորձելով, Եկեղեցու հայացքներն ու դիրքորոշումները հիմք ունենալով, օգտակար ծառայություն բերել մեր ժողովրդին», — նշեց Վեհափառ Հայրապետը:

 Նորին Սրբությունը մասնավորապես առանձնացրեց համայնքների համապարփակ զարգացմանն ուղղված սոցիալական ու կրթական ծրագրերը, տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանն ու ժողովուրդների միջև հաշտությանն ուղղված «Հայաստանը և հարևանները» ծրագիրը, ինչպես նաև եկեղեցականների հովվական առաքելությանն ի նպաստ կազմակերպվող վերապատրաստման և փորձառության փոխանակման դասընթացները:

 Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: Ներկայացվեցին հաշվետու զեկույցներ ըստ հիմնադրամի գործունեության ոլորտների:

 Միջոցառմանը ներկա էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և գործընկեր կազամկերպությունների ու կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Մայր Աթոռի միաբաններ, թեմերում սպասավորող եկեղեցականներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

10 2 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի  տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)10 2 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի  տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)10 2 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի  տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)10 2 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի  տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)10 2 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի  տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)10 2 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի  տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)10 2 7 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի  տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)10 2 8 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի  տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)10 2 9 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի  տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)10 2 10 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի  տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)10 2 11 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի  տարեվերջյան ամփոփիչ ժողովին (նկարներ)