Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24 Roma 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Հռոմ (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Հռոմ (նկարներ)

Published: 24 Հոկտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հայրապետական այցով Իտալիայում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 23-ին շքախմբի ուղեկցությամբ Միլանից մեկնեց Հռոմ:

 Նորին Սրբությանն ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

 Այցի շրջանակներում Հռոմի հայկական Սուրբ Վլաս եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին:

 «Հրաշափառ»-ի հանդիսավոր արարողությունից հետո Նորին Սրբությանը բարիգալստյան խոսք հղեց  Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

 Այնուհետև ներկաներին իր հայրապետական պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 Վեհափառ Հայրապետը նշեց, որ մեր ժողովուրդը դարերի մեջ դժվարություններ ու փորձություններ դիմագրավեց, ցեղասպանություն վերապրելով ցրվեց աշխարհով մեկ, բայց ամենուր արթուն եղավ հավատքի մեջ, համբերեց նեղությունների մեջ և հավատքի գործերով զարդարեց իր ընթացքը, վերակերտեց ու կազմակերպեց իր ազգային-եկեղեցական կյանքը:

 Նորին Սրբությունն իր ուրախությունն արտահայտեց օրեր առաջ Միլանի Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցու հաստատման 60-ամյա նշանակալի հոբելյանի հանդիսությանը մասնակցելու առիթով` բարձրորեն գնահատելով իտալահայերի նախանձախնդրությունը հանդեպ հոգևորը և նախնյաց ավանդները, նրանց որդիական հավատարմությունը հանդեպ հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

 Հայրապետական իր օրհնությունը բերելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց զորեղ մնալ ազգային գիտակցության մեջ, իրենց սրտերում մշտավառ պահել Սուրբ Գրիգոր Լուսավորչի հավատո կանթեղի լույսը և նախանձախնդրությունը նախնյաց ժառանգության հանդեպ:

 Աղոթք բարձրացվեց նաև խաղաղության, հայրենիքի հզոր ապագայի և մեր ժողովրդի բարօրության ու նորոգ առաջընթացի համար:

 Հանդիպմանը ներկա էին Իտալիո հայոց հոգևոր հովիվ և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, բարձրաստիճան հյուրեր Վատիկանի Սուրբ Աթոռից, Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների, ինչպես նաև Իտալիայում և Վատիկանում հավատարմագրված ՀՀ դեսպանատների ներկայացուցիչներ:

Հոկտեմբերի 24-ին Վատիկանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիպի Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ:
24 Roma 1 24 Roma 2 24 Roma 3 24 Roma 4 24 Roma 5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator 6 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ հղեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին
Հաջորդ նյութը 25 2 Տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու հովվապետերի հանդիպումը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Shqanshan arstamyan 9
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն (նկարներ)

19 Մայիսի, 2023
Mayr ator 4
Նորություններ

Հայաստանյան եպիսկոպոսները հանդես եկան հայտարարությամբ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

11 Հունիսի, 2021
5 Nor hratarakutyun
Նորություններ

Նոր հրատարակություն

5 Սեպտեմբերի, 2018
HV 3
Նորություններ

Մայր Աթոռում կատարվեց Հին Վեհարանի վերաբացման արարողությունը (նկարներ)

5 Հուլիսի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?