Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
02
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ՀՄԸՄ համահայկական 11-րդ բանակումի փակման արարողությանը (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց ՀՄԸՄ համահայկական 11-րդ բանակումի փակման արարողությանը (նկարներ)

Published: 30 Հուլիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բյուրականում մասնակցեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հոմենըթմեն) համահայկական բանակումի փակման արարողությանը: Չորս տարին մեկ անցկացվող ճամբարային հավաքին այս տարի մասնակցում էին շուրջ 1300 սկաուտներ աշխարհի 24 երկրներից:

Նորին Սրբությունը, հայրապետական իր պատգամն ուղղելով հավաքի մասնակիցներին, ուրախություն հայտնեց հանդիպման առիթով և իր օրհնությունը փոխանցեց սկաուտներին։ Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Սուրբ Էջմիածնի և հայոց հավատքի խորհրդին։ «Մենք այսօր փառք ենք տալիս Աստծուն, որ շնորհիվ մեր հավատքի ու մշակույթի մենք վերապրեցինք ամենածանր փորձությունները, վերապրեցինք նաև Հայոց Ցեղասպանության ահավոր ոճիրը: Թեև եղեռնահար, բայց մենք կարողացանք վերակերտել հայոց անկախ պետականությունը հաղթանակներով, որ արձանագրեցինք Սարդարապատում, Ապարանում և Ղարաքիլիսայում:

Այս տարի բոլորդ գիտեք, սիրելի հայորդիներ, որ համազգային շուքով տոնախմբում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը, և այդ առիթով տակավին մեկ տարի առաջ Մենք 2018 թվականը հռչակեցինք երիտասարդության տարի և հորդորեցինք մեր աշխարհասփյուռ թեմակալ առաջնորդներին, հոգևոր հովիվներին, որպեսզի խրախուսեն ու քաջալերեն հայ երիտասարդներին այցելելու Հայաստան և զորանալու հայրենի մեր իրականությամբ, հաղորդ դառնալու մեր կյանքին, նրա հույսերին, դժվարություններին, մարտահրավերներին և այս հրամայականների առջև առավել ամրանալու հոգով ու զորանալու միասնականության մեջ, որովհետև մեր հույսերը մենք պիտի կարողանանք իրականության առաջնորդել, մարտահրավերները մենք պիտի կարողանանք հաղթանակի առաջնորդել միայն ու միայն ամուր հոգով, զորեղ հավատքով և հաստատուն միասնականությամբ», — նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծեց, որ զգալով զորություն հայոց հողի, ուժը հայոց լեռների՝ երիտասարդները պիտի վերադառնան իրենց համայնքներ՝ զորացած ու ավելի հստակ պատկերացնելով իրենց առաքելությունը մեր ժողովրդի կյանքում։

Հայոց Հայրապետը կարևորեց երիտասարդների նախանձախնդրությունը՝ սեփական նվիրյալ աշխատանքով զորացնելու հայոց կյանքը, շենացնելու իրենց տեղական համայնքները, որպեսզի հայոց ազգը կարողանա հնարավորինս հարատև դարձնել իր ներկայությունը այդ պատմական համայնքներում, որոնք իրենց անցյալի փառքով և ձեռքբերումներով հպարտությամբ են լցնում յուրաքանչյուր հայորդու սիրտն ու հոգին:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին այս գեղեցիկ հանձնառության համար, որի շնորհիվ հայորդիները, համախմբվելով հայրենիքում, առավել զոերանում են իրենց գիտակցության մեջ, որ տերն ու զավակներն են հայրենի երկրի, ինչպես նաև կերտողները հայրենիքի և հայ ժողովրդի ապագայի։

Իր սերն ու օրհնությունը բերելով սկաուտներին՝ Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերն Իր շնորհները հեղի նրանց կյանքից ներս, որպեսզի հաջողություններով առաջանան իրենց կյանքում՝ նվաճելով նորանոր բարձունքներ: Վերջում Գարեգին Բ Հայրապետը պատգամեց՝ զորացեք և զորացյալ մնացեք Տիրոջ հետ:

Փակման արարողությանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, ՀՄԸՄ Կենտրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, ՀՀ Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ, Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմբերջյանը և ՀՄԸՄ վարչության անդամներ ու սկաուտական ճամբարի մասնակիցների ծնողներ:

01 02 03 04 05 06 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin katoghikos 231 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի շնորհանդեսին
Հաջորդ նյութը 30 3 7 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ԱՄՆ Արևելյան թեմի ուխտավորներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

18 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորին

18 Սեպտեմբերի, 2017
Vache Tamar
Նորություններ

Ս. Էջմիածնի Մատենադարանն իր ընթերցողների շրջանում անցկացնում է հարցում

17 Սեպտեմբերի, 2020
Ekeghecakan kyanq 12.05.2017
Նորություններ

Հայաստանցիների 66%-ը դեմ է Հայոց եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելուն

30 Հունիսի, 2020
Sanbigarani avetaran
Նորություններ

Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը

28 Օգոստոսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?