Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ (նկարներ)

27 2 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ  ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ (նկարներ)

 Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում:

 Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատեց դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում: Հայոց Հայրապետը նշեց, որ Հայաստանը և Հնդկաստանը ունեն բազմադարյա բարեկամական հարաբերություններ, իսկ Հնդկաստանում հայ համայնքի պատմությունը հարուստ է բազում գեղեցիկ իրագործումներով ու վկայություններով:

Վեհափառ Հայրապետը նաև իր գոհունակությունը հայտնեց Մայր Աթոռի նկատմամբ դեսպանատան կողմից դրսևորվող ուշադրության, ինչպես նաև Կալկաթայում գործող Հայոց Մարդասիրական ճեմարանի սաներին ու աշխատակազմից ցուցաբերվող զորակցության համար:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար` պրն. Սանգվան Յոգեշվարը նկատեց, որ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները ներկայումս բարձր մակարդակի վրա են գտնվում և հետագա զարգացման մեծ ներուժ ունեն: Դեսպանը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանում եռամյա ծառայության իր տպավորությունները:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանին մաղթեց հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

27 2 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ  ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ (նկարներ)27 2 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ  ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ (նկարներ)27 2 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ  ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ (նկարներ)