Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
25 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալեց N զորամիավորման սպաներին և նրանց ընտանիքներին
Նորություններ

Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալեց N զորամիավորման սպաներին և նրանց ընտանիքներին

Published: 25 Հունիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար եկած  N զորամիավորման սպաներին և նրանց ընտանիքներին:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2019 թվականը ընտանիքի տարի հռչակելու առիթով  ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության կազմակերպած «Քրիստոնյա ընտանիք՝ պաշտպանված հայրենիք» խորագրով միջոցառումների շրջանակներում  հայ սպաները և նրանց ընտանիքները հնարավորություն ունեցան այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ծանոթանալ թանգարաններում պահվող Հայ Եկեղեցու սրբություններին և եկեղեցական արվեստի պատմական արժեքավոր ցուցանմուշներին, որից հետո հանդիպում ունեցան Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

 Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԶՈԻ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պետության պահպանման և հզորացման գործում կարևոր նկատեց Եկեղեցի-բանակ-ընտանիք կապը, անդրադարձավ հայ ընտանիքի առջև ծառացող մարտահրավերներին:

 Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետը, ջերմորեն ողջունելով ուխտավոր զինվորականներին, գոհունակությամբ նշեց, որ ուրախ է Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու հայ սպաներին իրենց ընտանիքների ուղեկցությամբ: Նորին Սրբությունը փաստեց, որ Հայոց Եկեղեցին մշտապես եղել է հայ զինականի կողքին և զորակցել է նրա հայրենանվեր ծառայությանը՝ հայրենի սահմանները, հայ ընտանիքի խաղաղությունն ու անդորրը պահպանելու գործում:

 Խոսելով քրիստոնեական արժեհամակարգի կարևորության և ընտանիքում այդ արժեքների պահպանման մասին՝ Վեհափառ Հայրապետը մասնավորապես արձանագրեց. «Մեր սահմանների ամրությունը մեր հայ ընտանիքն է: Փորձը ցույց է տվել, որ հսկայական տերություններ անհետացել են պատմության թատերաբեմից ոչ այն պատճառով, որ օտար զավթողներն եկել և ստրկացրել են նրանց, այլ այն պատճառով, որ նրանք բարոյական անկում են արել, կորցրել են իրենց արժեհամակարգը: Ահա թե ինչու է Եկեղեցին իր առաջնահերթ  քարոզչությունն ուղղում դեպի հայ ընտանիքը, որպեսզի այն ապրի Քրիստոսի Ավետարանով: Միայն այդպես է, որ մեր ժողովուրդը կշարունակի իր հաստատուն ընթացքը դարերի հավերժության մեջ»:

Ընդգծելով, որ Տիրոջ Խաչի զորությամբ են դարերի մեջ կերտվել հայոց հաղթանակները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավելեց, որ իր աղոթքներում մշտապես հայցում է Տիրոջ հաղթական Սուրբ Խաչի պաշտպանությունը հայ զինվորին:

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքի խոսքն ուղղեց հայոց բանակի հոգևոր սպասավորներին՝ գնդերեցներին, քրիստոնեական պատգամներով հայ զինվորի կողքին լինելու և նրա ոգին ամուր պահելու համար:

Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետը մաղթեց, որ հայ ընտանիքը, հայոց բանակն ու հայ ժողովուրդը հանապազ աճեն ու զորանան Աստծու սիրո մեջ:

25 1 25 2 25 3 25 4 25 5 25 6 25 7 25 8 25 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 24 7 ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության առաջին ուխտագնացությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հաջորդ նյութը Astcoo patgamy1 Բարերարությունը միայն երախտագիտության կարիքը ունի (ավանդազրույց)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Kilikiya Bun Barekendan
Նորություններ

Բուն Բարեկենդանի տօնը Անթիլիասի Մայրավանքին մէջ (տեսանյութ)

27 Փետրվարի, 2017
25.01.02
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորանշանակ գնդերեցներին (նկարներ)

25 Հունվարի, 2022
Garegin b wreqwe
Նորություններ

Պետականության վերականգնումը արգասիքն էր մեր ժողովրդի երկարամյա ազատագրական պայքարի

28 Մայիսի, 2014
Qentrberi eps 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Քենթրբերիի արքեպիսկոպոսին (նկարներ)

5 Հոկտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?