Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
5 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց
Նորություններ

«Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց

Published 5 Հունիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում-քննարկում ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ։

 Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց համավարակի շրջանում Մայր Աթոռի միաբանների և թեմերում սպասավորող եկեղեցականների գործունեությանը։ Առկա նեղությունների ու խռովահույզ վիճակի պայմաններում կարևորվեց առավել ջանքերի գործադրումը՝ ամրապնդելու հավատքը, հառնող դժվարությունները Աստծո օգնությամբ հաղթահարելու հույսը, լավատեսության ոգին և սերը հայրենիքի, ազգի ու մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ։

 Դիմելով միաբաններին առաքյալի խոսքով, որն ասում է. «Հաստատուն մնացեք, անշարժ եղեք, ամեն ժամ ավելին եղեք Տիրոջ գործի մեջ» (Ա Կորնթ. 15.57-58)՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց եկեղեցականությանը հոգևոր խնամատարությամբ, առավել եռանդուն քարոզչական գործունեությամբ, աստվածային պատվիրանների և Սուրբ Գրոց ուսուցման մատուցմամբ, Քրիստոսի վարդապետության ջամբումով շարունակել իրենց սպասավորությունը՝ պայքար մղելով նաև ժողովրդի կյանքում տեղ գտնող անվայելուչ և մերժելի երևույթների դեմ։

Զրույցի ընթացքում քննարկվեցին համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը, մտահոգություն արտահայտվեց հայրենական, քաղաքական կյանքում ստեղծված անհամերաշխության, հակառակության մթնոլորտի առնչությամբ։

 Վերջինիս կապակցությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց․ «Սիրով, խաղաղությամբ, համբերատարությամբ, միմյանց հանդեպ բարի ու հոգատար վերաբերմունքով միայն մենք ի զորու կլինենք հզոր պահել մեր ազգային-եկեղեցական կյանքը, զորացնել մեր պետականությունը, առաջընթացի նոր ուղիներով առաջնորդել երկիր հայրենին։ Այս առումով Մենք ցավով ենք անդրադառնում հայրենական մեր կյանքում, ի մասնավորի նաև համացանցի տիրույթում հաստատված անցանկալի մթնոլորտին, որտեղ սփռվում են վիրավորանք ու թշնամանք, ոտնահարվում են արժեք ու սրբություն։ Սուրբ Գիրքն ասում է․ «Հակառակությունն ատելություն է գրգռում, բայց սերը ծածկում է ամեն մի ներհակություն» (Առակ. 10.12): Մենք՝ որպես հոգևոր հայրեր, պետք է ամուր պահենք մեր ժողովրդի զավակների մեջ գիտակցությունը, որ հայրենիքի զարգացման տեսլականի շուրջ տարբեր պատկերացումները չառաջնորդեն անհանդուրժողության ու բռնության արարքների, քաղաքական հայացքները և տարաձայնությունները պատճառ դառնան ազգային միասնության պառակտումի։ Հարկ է հաստատուն պահել բարեկրթության, պարկեշտության և փոխադարձ հարգանքի սահմանները, որովհետև արդարության, բարօրության հաստատումը հասարակության կյանքում չի կարող իրականացվել անպատշաճ արտահայտչաձևերով և թշնամանքի հրահրմամբ։ Ներկա իրավիճակը և երկրի առջև ծառացած մարտահրավերները չպետք է տեղիք տան առաքինի ընթացքի և դիմացինի հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության նահանջի, իրավունքների ու արժանապատվության ոտնահարման և տկարացնեն առ հայրենին սիրո ու նվիրումի ոգին։ Ամենքը պետք է ունկնդիր լինեն առաքյալի խրատին, որն ասում է. «Ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ` պարկեշտությամբ, ինչ որ` արդարությամբ, ինչ որ` սրբությամբ, ինչ որ` սիրով, ինչ որ` բարի համբավով, ինչ որ` առաքինությամբ, ինչ որ` գովությամբ, – ա՛յն խորհեցեք» (Փիլիպ. 4.8)։

Մեր կյանքի շատ խնդիրներ արժեքային դաշտում են և լուծելի են մեր սրբազան արժեքներին հավատարմությամբ, միաբան ու միասնական ընթացքով։ Դարերի ընթացքում այս ոգով ենք կարողացել դիմագրավել դժվարությունների ու նեղությունների, զորացնել մեր պետությունն ու ազգային կյանքը։ Միաբանությունն է մեր Հայկազյան ազգի ուժն ու զորությունը։ Այս ամենում մեծապես կարևում ենք մեր հոգևորականների առաքելությունն ու դերակատարությունը»։

Նորին Սրբությունը նաև խոսեց համավարակի պայմաններում եկեղեցականների առաքելության մասին։ «Սիրելինե՛ր, այսօր՝ համավարակի այս իրավիճակում, հրամայական է է՛լ ավելի կազմակերպել և ինքնակազմակերպվել։ Մայր Եկեղեցին իր հոգևոր դասով այս առումով կարևոր աշխատանք ունի անելու։ Շարունակաբար սատար կանգնելով հայրենի պետության ջանքերին` մենք պարտավոր ենք ուղղորդել մեր հավատավոր զավակներին ու կոչ անել, որպեսզի թե՛ եկեղեցիներ, թե՛ ուխտատեղիներ և այլուր այցելելիս խստորեն հետևեն պատկան կառույցների սահմանած կանոններին։ Պետք է բարձրացնենք յուրաքանչյուր անհատի՝ այլոց կյանքի անվտանգության համար պատասխանատվության գիտակցությունը։ Այսօր չունենք ավելի կարևոր հրամայական, քան վարակի տարածման կանխարգելումը, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքի ընթացքին։

Այս իմաստով մեր հոգևոր սպասավորները Սփյուռքի թեմերում նույնպես պետք է համապատասխան կոչերով ուղղորդեն և ապահովագրեն մեր զավակներին, որ նրանք խստագույնս հետևեն իրենց երկրների պատկան մարմինների առողջապահական հրահանգներին։ Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում», – ասաց Վեհափառ Հայրապետը։

5 2 5 1

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 43987738 Նա, ով գիտելիք է ստանում, կորցնում է դրա մասին խոսելու հնարավորությունը (առակ)
Հաջորդ նյութը Hripsimyanc kuyser Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?