Օրհնիր ինձ՝ երկու ոսկի ունենալ (բարոյախրատական պատում)

Voski1 - Օրհնիր ինձ՝ երկու ոսկի ունենալ (բարոյախրատական պատում)

Եղբայրը ծերին ասաց. «Օրհնիր ինձ՝ երկու ոսկի ունենալ, քանի որ տկար եմ մարմնով»: Ծերը տեսնելով նրա սրտի բաղձանքը, ասաց. «Ունեցիր»: Եղբայրը վերադարձավ իր խուցը: Մտքերը խռովեցրին նրան, և նա մտածեց՝ ծերը իսկապե՞ս օրհնեց այդ ոսկին ունենալ: Նա դարձյալ գնաց ծերի մոտ, հարցրեց. «Աստծու սիրուն, ասա ինձ ճշմարտությունը, որովհետև մտատանջության մեջ եմ այդ երկու ոսկու պատճառով»:
Ծերը պատասխանեց. «Ես տեսա դրանք ունենալու քո բաղձանքը, այդ պատճառով էլ ասացի՝ ունեցիր այդ, չնայած այդքան էլ օգտակար չէին քեզ համար, քանի որ հույսդ դրեցիր այդ ոսկիների վրա՝ կորցնելով հույսդ առ Աստված: Դրանք կարող էիր հեշտությամբ կորցնել կամ ծախսել՝ միաժամանակ կորցնելով հույսդ, որ կապել էիր ոսկու հետ: Քո հույսը դիր միայն Աստծու վրա, որովհետև Նա է հոգ տանում մարդկանց համար»:
Ճիշտ է ծերի ասածը. ինչ որ առարկա է՝ ոսկի, ունեցվածք, հարստություն, նույնիսկ մարդը իբրև ֆիզիկական մարմին՝ կորստյան ենթակա է: Չի կարելի մեր հույսը դնել սրանց վրա: Մեր հույսը միայն ու միայն Աստծու վրա պիտի դնենք ու գործածենք մեր խելքը, խիղճն ու կամքը:

Աղբյուր՝ https://www.facebook.com/FatherHovsep?fref=ts