Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 29 Գշ. Ակ. Ժ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 28 Բշ. ԱՁ. Թ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 27 † Կիր. Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ):
Ընթերցումներ Սբ. Գրքից
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Ապրիլի 26 Շբ. ԴՁ. Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11208672 369329839925660 2571229684567757500 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Օծվեց Երևանի Ս. Աննա եկեղեցին (նկարներ)
Նորություններ

Օծվեց Երևանի Ս. Աննա եկեղեցին (նկարներ)

Published 30 Ապրիլի, 2015
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 30-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, տեղի ունեցավ Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն հարակից Ս. Աննա նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:

Ս. Աննա եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2011 թվականին: Եկեղեցին և և հայրապետական երևանյան նստավայրը կառուցվել են բարերարությամբ Հրայր և Աննա Հովնանյանների:

Նորակառույց եկեղեցու օծմանը ներկա էին բարերար Հովնանյան ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հասարակական գործիչներ և ուխտավոր հայորդիներ:

Արարողության սկիզբն ազդարարվեց եկեղեցական զանգերի ավետաբեր ղողանջներով և Տերունական աղոթքով: Այնուհետև  սաղմոսների ու հոգևոր շարականների երգեցողության ներքո լվացվեց եկեղեցու Ս. Խորանը: Աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը: Խորանի սյուների օծումը կատարեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Մկրտության սուրբ ավազանն օծվեց ձեռամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի: Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը օծեց եկեղեցու ատյանի շուրթը:

Օծումից հետո Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Ս. Մարիամ Աստվածածնի մոր` Սուրբ Աննայի անունով:

 Հավարտ սրբազան արարողության, ներկաներին իր հայրապետական պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ Սուրբ Աննա եկեղեցին` կառուցված Երևանի միջնադարյան հոյակերտ եկեղեցիներից Կաթողիկե Սուրբ Աստվածածնին կից, իր դիրքով ու հորինվածքով կարծես յուրօրինակ պաշտպան ու հովանի է դառնում Կաթողիկեին` Սուրբ Աննայի նման մայրական հոգածությամբ իր գիրկն առնելով Սուրբ Աստվածածնին:

«Գաղտնիք չէ, որ Կաթողիկեն, որի պատմությունն սկսվում է դեռևս 13-րդ դարից, ժամանակին բավական խոշոր չափերով եռանավ բազիլիկ կառույց է եղել, որը շատ ու շատ այլ եկեղեցիների ճակատագրին արժանանալով, քանդվել է խորհրդային իշխանության տարիներին` մասնավորապես ստալինյան բռնությունների ժամանակ: Կաթողիկեում Սուրբ Պատարագին մասնակցողներն իրենք կարող են վկայել, որ եկեղեցին շատ փոքր էր համայնքի բոլոր անդամներին իր մեջ առնելու համար, և հավատացյալներն ստիպված դրսից էին հետևում Սրբազան Պատարագի արարողությանը:

Ուրախ ենք, որ Սուրբ Աննա եկեղեցու կառուցմամբ այլևս մեր հավատավոր զավակունք պիտի կարողանան եկեղեցու լուսեղեն կամարների ներքո կանգնած մասնակցություն բերել սրբազան արարողություններին: Յուրաքանչյուր նոր եկեղեցի, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, որ  կառուցվում է, հոգևոր ուրախություն ու խինդ է պարգևում հավատավոր մարդուն: Ամեն նոր կառուցվող եկեղեցի Աստվածապարգև պատվիրանները պահելու և քրիստոնեական ուսուցումը սերնդեսերունդ անխաթար կերպով փոխանցելու հնարավորություն է տալիս հավատավոր հոգուն: Եկեղեցին աղոթքի տունն է, ուր տեղի է ունենում մարդ-Աստված հանդիպումը: Եկեղեցին Աստուծո տունն է, ուր մարդ հոգեպարար ծիսակատարությունների ու աղոթքի շնորհիվ հոգևոր իր խաղաղությունն ու հանգիստն է գտնում: Եկեղեցին Աստծուն իրենց սրտերի մեջ ընդունած մարդկանց ժողովն է, միությունն է հավատացյալների, ովքեր գիտակցում են ընդհանրական աղոթքի զորությունն ու ճանաչում են այդ աղոթքի պարգևած շնորհները», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նշելով, որ Սուրբ Աննայի օծումը կատարվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին` Գարեգին Բ Հայրապետը հավելեց. «Մեր ժողովրդի պատմությունը նման է Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու անցած ճանապարհին.  ինչպես մեր ժողովուրդը, այնպես և Կաթողիկե եկեղեցին դաժան ու տառապալի օրեր են տեսել, երկուսին էլ փորձել են վերացնել, սակայն փորձություններին հանդիման երկուսն էլ կանգուն են մնացել և շարունակել են իրենց կյանքի ընթացքը և Աստծո օրհնությամբ պիտի շարունակեն դեպի նոր ժամանակներ ու նոր դարեր»:

Եկեղեցու օծման ուրախալի առիթով Նորին Սրբությունը հորդորեց բարեպաշտ ժողովրդին Աստծու այս սուրբ տաճարում առատացնել աղոթքը` հայրենիքի համար հայցելով Բարձրյալ Տիրոջ հովանին:

Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց տեր և տիկին Հրայր և Աննա Հովնանյաններին, որոնց ազնիվ նվիրատվությամբ իրականություն դարձավ եկեղեցական համալիրի կառուցումը: Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց նաև եկեղեցու ճարտարապետ Վահագն Մովսիսյանին և շինարարությունն իրականացրած «Չիլինգարյան դիզայն Քնստթրաքշն» ՍՊԸ-ի պաշտոնեությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Սուրբ Աննա եկեղեցին սիրելի աղոթատեղի դառնա ժողովրդի համար և իր նպաստը բերի Հայոց Եկեղեցու առաքելության պայծառությանը:

Արարողության ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և բարերար Հրայր Հովնանյանը շրջեցին հայրապետական երևանյան նստավայրի նորակառույց շենքում:

1610918_369329816592329_6184060511742125814_n

11048753_369329829925661_8794425240212184819_n

11165245_369329799925664_6838001152076290781_n

11179941_369329809925663_7571964996199122028_n

11182237_369329823258995_6955277970792632511_n

11196335_369329843258993_7843270798436298642_n

11208672_369329839925660_2571229684567757500_n

St Anna - 1

St Anna - 2

St Anna - 3

St Anna - 4

St Anna - 5

St Anna - 6

St Anna - 7

St Anna - 8

St Anna - 9

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Zxjalu masin Զղջալու մասին (բարոյախրատական պատում)
Հաջորդ նյութը Ter Sahak Մահացել է Տ. Սահակ ավագ քահանա Սահակյանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025
Mayr Ator 365
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

17 Մարտի, 2025
Garegin B654
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով

3 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?