Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Քաղկեդոնի ժողով 451թ.
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քաղկեդոնի ժողով 451թ.

Published: 17 Սեպտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Քաղկեդոնի ժողովը գումարվել է 451 թվականին Փոքր Ասիայի Քաղկեդոն քաղաքում, հոկտեմբերի 8–31-ը՝ բյուզանդական կայսր Մարկիանոսի և Հռոմի պապ Լևոն I-ի նախաձեռնությամբ:
Ժողովին մասնակից 636 եպիսկոպոսներից գրեթե բոլորը Կ. Պոլսի և Անտիոքի պատրիարքություններին ենթակա շրջաններից էին: Ժողովը վարել են Մարկիանոս կայսրի և Պուլքերիա կայսրուհու նշանակած պաշտոնյաները, որոնք Հռոմի պապի երեք պատվիրակներն էին, իսկ կայսրը մասնակցել է միայն վեցերորդ նիստին: Քաղկեդոնի ժողովում քննարկվող գլխաոր խնդիրները երկուսն էին
ա. Եվտիքեսի վարդապետության (տես Եվտիքականություն) դատապարտումը և առաջ եկած դավանական խնդրի լուծումը, որի ընթացքում քննարկվել է նաև այն հոգևորականների հարցը, որոնք մասնակցել են այդ աստվածաբանական վեճին, և
բ. պատրիարքական աթոռների գերագահության և փոխհարաբերությունների, Ալեքսանդրիայի, Անտիոքի և Կ. Պոլսի պատրիարքությունների եկեղեցական կառավարման կարգավորումը: Ձգտելով հասնել Ալեքսանդրիայի աթոռի ազդեցության թուլացմանը և Կ. Պոլսի աթոռի դերի բարձրացմանը՝ բյուզանդական կայսրի ու Հռոմի պապի ներկայացուցիչները կարողացել են Արևելքին ուժով պարտադրել նոր վարդապետություն, որը խորթ էր Ալեքսանդրյան աստվածաբան. դպրոցի ավանդությանը: Մեծ հարված է հասցվել Ալեքսանդրիայի աթոռին, դատապարտվել և աքսորվել է պատրիարք (444–451) Դիոսկորոս Ալեքսանդրացին: Կայսրի և պապի ներկայացուցիչները, չկարողանալով Դիոսկորոս Ալեքսանդրացուն մեղադրել հերձվածողության և ուղղափառությունից շեղվելու մեջ, նրան աթոռազրկել են եկեղեցական կարգապահությունը խախտելու և բռնություններ գործադրելու պատճառաբանությամբ: Իսկ Քաղկեդոնի ժողովին մասնակցած փոքրաթիվ ալեքսանդրացիները չեն ստորագրել հավատի նոր հանգանակը: Քաղկեդոնի ժողովը չի դատապարտել նեստորականության նախահայրեր համարվող Դիոդորոս Տարսոնացուն և Թեոդորոս Մոպսուեստացուն:
Երկար վեճերից հետո բավարարվել է միայն Եվտիքեսին և Նեստորին նզովելով, ուղղափառ ճանաչել Լևոն I պապի դավանական թուղթը՝ Լևոնի տոմարը: Քաղկեդոնի ժողովը ընդունել է դավանական դրույթների մի հանգանակ, որը հայտնի
է Քաղկեդոնի հանգանակ անունով: Քաղկեդոնի ժողովը միայն առաջադրել է որոշակի քրիստոսաբանական պնդումներ, սակայն չի տվել դրանց բացատրություններն ու լուծումները: Դրանք արվել են ավելի ուշ՝ բյուզանդական աստվածաբաններ
Ղևոնդեոս Բյուզանդացու (VI դ.), Մաքսիմոս Խոստովանողի (VII դ.), Հովհաննես Դամասկացու (VIII դ.) աշխատություններում և ընդհանրացել Քաղկեդոնի ժողովի ընդունած եկեղեցիների դավանական համակարգում: Քրիստոսաբանական այդ համակարգը կոչվում է քաղկեդոնականություն:
Քաղկեդոնի ժողովը ընդունել է 28 կանոն, որոնցից վերջինը վերստին հաստատում էր Կոստանդնուպոլսի Բ տիեզերական
ժողովի (381) երրորդ կանոնը՝ առավել ընդարձ ակությամբ և իրավունքներով, այն է՝ Կ. Պոլսի աթոռը ճանաչվում է երկրորդը Հռոմից հետո, իսկ Թրակիայի, Ասիայի և Պոնտոսի դիոցեզերը (թեմերը) վերածվում էին Կ. Պոլսի աթոռին ենթակա մետրոպոլիտությունների:
Լևոն I պապը, հասկանալով այդ կանոնի վտանգավորությունը Հռոմի համար, չի ընդունել այն, իսկ պապի պատվիրակները բողոքելով հեռացել են Քաղկեդոնից: Քաղկեդոնի ժողովը Ընդհանրական եկեղեցու պառակտման պատճառ է դարձել: Այն չեն ընդունել Ալեքսանդրյան դպրոցը և նրա ավանդությանը հարազատ Արևելյան ուղղափառ եկեղեցիները (այդ թվում և Հայ եկեղեցին): Քաղկեդոնը մեծ հուզումներ է առաջ բերել ողջ Արևելքում, նրա որոշումները դիմադրության են հանդիպել Երուսաղեմում, Եգիպտոսում, Արևելքի բոլոր նշանավոր աթոռներում, անգամ Անտիոքում, որը միշտ Ալեքսանդրիայի հակառակորդն է եղել: 451-ից մինչև 518-ը Բյուզանդական կայսրությունը քաղկեդոնականների և հակաքաղկեդոնականների կրոնական վեճերի ու պայքարի մեջ է եղել: Այդ խռովությունները մեծ վտանգ են ներկայացրել պետության միասնության համար, ուստի կայսրերը (Լևոն, Զենոն, Անաստաս) միջոցներ են ձեռնարկել հակառակությունները մեղմելու համար: 476-ին Բասիլիկոս կայսրը հրապարակել է մի հրովարտակ, որով նզովել է Քաղկեդոնի ժողովը և վերացրել հակաքաղկեդոնականների դեմ հալածանքները: Երկու կողմերին հաշտեցնելու փորձ էր Զենոն կայսրի նշանավոր «Հենոտիկոնը» («Միության գիր»), որը Քաղկեդոնի ժողովի լռելյայն դատապարտությունն էր՝ առանց նրա անունը տալու: Սակայն 518-ին գահ բարձրացած Հուստինոս I կայսրը, ձգտելով վերականգնել իր նախորդների կրոնաեկեղեցական քաղաքականության պատճառով Հռոմի հետ խզված հարաբերությունները, դատապարտել է Զենոնի «Հենոտիկոնը», Քաղկեդոնի ժողովը հռչակել «սուրբ և տիեզերական», հալածանքներ սկսել հակաքաղկեդոնականների դեմ և ողջ Բյուզանդական կայսրությունում, բացի Եգիպտոսից, Քաղկեդոնի ժողովի որոշումներն ու Լևոնի տոմարը հռչակել պաշտոնական դավանանք:
Հայ եկեղեցին սկսած V դ. վերջից՝ Հայոց կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակունու օրոք, երբ ընդունվել է «Հենոտիկոնը» և հայերեն է թարգմանվել Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» հակաքաղկեդոնական աշխատությունը, հստակեցրել է իր վերաբերմունքը Քաղկեդոնի ժողովի հանդեպ և կանգնել հակաքաղկեդոնական դիրքերի վրա: Իսկ 506-ի Դվինի առաջին ժողովում Հայ եկեղեցին մերժել է Քաղկեդոնի ժողովը և, ինչպես այդ ժամանակ ընդունված էր Արևելքում, առանց ժողովի անունը տալու դատապարտել այն: Քաղկեդոնի ժողովը առաջին անգամ հայ դավանական գրվածքներում և մատենագրության մեջ հիշատակվում է Հայոց կաթողիկոս Բաբկեն Ա Ոթմսեցու՝ Դվինի 506-ի ժողովից անմիջապես հետո ուղղափառ ասորիներին գրած «Թուղթ Հայոց ի Պարսս, առ ուղղափառս» երկրորդ թղթում և անվանվում «ստութիւն» ու նեստորականներին զորություն տվող: Հայ եկեղեցու պատմությունը դարեր շարունակ ուղեկցվել է հակաքաղկեդոնական լարված պայքարով, քաղկեդոնականության միջոցով Հայ եկեղեցին Հույն և Կաթոլիկ եկեղեցիներին ենթարկելու և դավանափոխելու փորձերով, քաղկեդոնական ճնշումներով: Հայ եկեղեցու հայրերն ու վարդապետները գրել են բազմաթիվ հակաճառ. գործեր, կազմվել են դավան. բնույթի ժողովածուներ («Կնիք հաւատոյ», «Գիրք թղթոց», «Արմատ հաւատոյ» ևն), որտեղ հիմնավորվել է Հայ եկեղեցու ուղղափառ ընկալումը քրիստոսաբանական այդ կարևոր հարցում :

Աղբյուր «Ք.Հ.» Հանրագիտարան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Սեպտեմբերի 18 Եշ. Տօն է Ս. Եկեղեցւոյ
Հաջորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Սեպտեմբերի 19 Ուր. Տօն է Ս. Խաչի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Arevelyan azgayin
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Արևելյան ազգային եկեղեցիներ

22 Հոկտեմբերի, 2013
qristoneutyun hetanosutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեության մարտը հեթանոսության դեմ

24 Օգոստոսի, 2013
Qristoneutyan taracumy
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեության տարածումը երրորդ դարում

10 Սեպտեմբերի, 2013
Qristoneakan hamaynqner
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեական համայնքների ներքին դրությունը առաքելական շրջանում

6 Օգոստոսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?