Քահանայագործության մասին (բարոյախրատական պատում)

Qahanayagorcutyan masin - Քահանայագործության մասին (բարոյախրատական պատում)

Մի աշխարհական ականատես եղավ մի քահանայի, որ շնությամբ էր զբաղվում, սակայն երբ հաջորդ օրը քահանան պատարագ էր մատուցում, հույսով, առանց երկմտելու գնաց նրա մոտ և նրա ձեռքով հաղորդվեց: Եվ հաղորդությունից հետո քահանային աղաչում էր, որ իր բորոտությամբ վարակված ճակատը խաչակնքի, ինչը երբ արեց, բորոտությունը կեղևի պես ընկավ, և ճակատն առողջացավ: Արդարև, հիանալի են գործերը և լի` դատաստանն Աստծո. մեղանչել էր, սակայն առանց քահանայագործության շնորհի չմնաց, որովհետև միգուցե քահանաներին դատելու պատճառ ծնվեր: Զորությունն ուներ, որպեսզի իմանանք, թե երբ քահանաներին ենք մոտենում, ոչ թե մարդկանց, այլ Աստծուն ենք մոտենում, որ նրանց ձեռքով մեզ շնորհներ է պարգևում և մաքրագործում, և նա, ով նրանց հավատով է մոտենում, ինչ որ խնդրում է՝ ընդունվում է: Եվ քահանաների մեղքերը ո՛չ ուրիշների հավատքին են վնասում, ո՛չ էլ քահանայի վարքն է ինչ-որ կերպ օգնում մեր հավատքին, քանզի քահանան, որ մարդ է և տկարության ենթակա, չի կարող օգնել, ինչպես որ դու էլ` նրան, ում տկարությամբ հավասար ես:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2007