Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
pakum
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պատարագի մեկնություն > Ս. ՊԱՏԱՐԱԳ ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ԵՎ ՓԱԿՈՒՄ (ԱՐՁԱԿՈՒՄ)
Պատարագի մեկնություն

Ս. ՊԱՏԱՐԱԳ ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ԵՎ ՓԱԿՈՒՄ (ԱՐՁԱԿՈՒՄ)

Published: 28 Օգոստոսի, 2013
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Քահանան խորանի վրա իր վերջին աղոթքն է անում. «Որ օրհնես զայնոսիկ, որք օրհնեն զՔեզ, Տէր…»։ Սա Հովհան Ոսկեբերան հայրապետի (347-407) խմբագրած աղոթքներից մեկն է, որ շատ սիրված է մեր ժողովրդի կողմից, և որն իբրև վերջին խնդրանք պատարագիչ քահանան ուղղում է Աստծուն։ Թարգմանություն. «Ո՜վ Տեր, Դու, որ օրհնում ես քեզ օրհնողներին, Դու, որ սրբացնում ես քեզ հուսացողներին։ Ապրեցրու քո ժողովրդին և օրհնիր քո ժառանգությունը։
Պահպանիր քո Եկեղեցու ամբողջությունը։ Սրբիր նրանց, ովքեր սիրով ողջունեցին քո Տան վայելչությունը։ Փառավորիր մեզ քո աստվածային զորությամբ և մի՜ լքիր քեզ հուսացողներին։ Խաղաղություն պարգևիր ամբողջ աշխարհին, Եկեղեցիներին, քահանաներին, քրիստոնյա թագավորներին, հայրապետներին և հայոց ազգի Հանրապետությանը, նրա զինվորյալ երիտասարդներին ու ամբողջ ժողովրդին։
Որովհետև բոլոր բարի տուրքերն ու բոլոր կատարյալ պարգևները վերևից են իջել՝ Քեզանից, որ լույսի Հայր ես, և Քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն» (Հակոբոս Ա 17)։
Այս աղոթքը վերջացնելով՝ պատարագիչը, Սուրբ Ավետարանը ձեռքին, բեմից իջնում է ներքև, մինչ դպիրները երգում են. «Եղիցի անուն Տեառն օրհնեալ, յայսմհետէ մինչև յաւիտեան, (երեք անգամ)։ Թարգմանություն. «Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան»։
Իսկ քահանան, որ այժմ եկել է դասի մեջ, դեմքը խորանին է դարձնում ու աղոթում. «Կատարումն օրինաց»։ Թարգմանություն. «0րենքների ու մարգարեների լրացնողը Դու ես, ո՜վ Քրիստոս Աստված՝ մեր Փրկիչ, որ Հորդ կամեցած բոլոր տնօրինությունները լիուլի կատարեցիր, մեզ նույնպես լցրու Սուրբ Հոգովդ»։
Բուն Պատարագի խորհուրդն արդեն վերջացել է, սակայնաստվածային այս արարողությունը Ավետարանի խոսքով վերջ ացնելը կարծես հոգեկան անհրաժեշտություն է դառնում։ Ահա հենց այդ պատճառով այս պահին սովորաբար կարդացվում են Հովհաննեսի Ավետարանի Ա գլխի 1-14 համարները։ Պետք է ասել, որ Ավետարանի այս ընթերցումը վերջերս ընդունված հավելում է, որը, սակայն, մեր Հայ Եկեղեցու հայրապետների կողմից է նվիրագործված։ Ընթերցված հատվածը կապված է խորհրդի հետ, մասնավորապես այն համարը, որտեղ ասվում է. «Եվ Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց» (Հովհաննես Ա 14)։ Ավետարանի վերջում սարկավագը «Սուրբ խաչիւս՚ քարոզն է կարդում, և ապա պատարագիչն ասում է՝ օրհնելով. «Ո՜վ մեր Քրիստոս Աստված, պահպանիր մեզ քո պատվական խաչի հովանու տակ. Փրկիր, ազատիր մեզ երևելի և աներևույթ թշնամուց։ Արժանի արա մեզ երախտագիտությամբ փառավորելու Քեզ, Հորդ և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն»։ Դպիրներն ասում են. «Ամեն ժամ պիտի օրհնեմ Տիրոջը, ամեն ժամ իմ բերանը պիտի խոսի նրա օրհնությունը» (Սաղմոս ԼԴ 1)։
Պատարագիչը, օրհնելով, խաղաղությամբ արձակում է ներկա հավատացյալներին. «0րհնեալ եղերուք ի շնորհաց…»։ Այս պահին նրանք, ովքեր փափագում են համբուրել Սուրբ Ավետարանը, մոտենում են և հավատով համբուրում՝ «Մեղա Աստծո» ասելով, որին պատարագիչը պատասխանում է. «Տերը թող քեզ տա քո սրտի համեմատ, և քո բոլոր բարի խորհուրդները թող ինքը կատարի, ամեն»։ Ավարտին պատարագիչը շրջվում է դեպի խորան և երեք անգամ երկրպագություն անում Սուրբ Սեղանի առջև՝ ասելով. «Տեր Հիսուս Աստված, ողորմիր ինձ»։ Այնուհետև ավանդատուն մտնելով՝ Պատարագի զգեստները հանում է վրայից՝ ասելով. «Սուրբ Գրիգոր Նարեկացու զորավոր աղոթքը» (Նարեկ, Բան ԽԳ)։ «Որդի Աստուծոյ կենդանւոյ Հորդ ահաւորի…. Ամէն»։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Kaysrer Առանձին կայսրերի բռնած դիրքը քրիստոնեության նկատմամաբ
Հաջորդ նյութը sb Xach Թուրքիայում Աղթամար կղզու հայկական եկեղեցում տեղի կունենա մկրտության առաջին արարողությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

S. Patarag
Պատարագի մեկնություն

Սուրբ Պատարագ — Երկմալյան (Ուսուցողական)

24 Նոյեմբերի, 2015
veracum ev erkrpagutyun
Պատարագի մեկնություն

Ս. ՊԱՏԱՐԱԳ ՎԵՐԱՑՈՒՄ ԵՎ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ

24 Օգոստոսի, 2013
Pataragi
Պատարագի մեկնություն

Ս. Պատարագի խորհուրդը

3 Հուլիսի, 2013
movsisakan orenqi patarag
Պատարագի մեկնություն

ՄՈՎՍԻՍԱԿԱՆ 0ՐԵՆՔՆԵՐԻ ՊԱՏԱՐԱԳԸ

1 Օգոստոսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?